Դարաններ

Խուսափեցինք անկանխատեսելիից, բայց դա չի նշանակում, որ երկրում առկա հարցերը լուծվեցին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ -Պարոն Վարդանյան, ներքաղաքական պայքարը չսկսված՝ ավարտվեց: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը որպես գործիչ չեզոքացավ և այլևս վտանգ չէ: -Ես չէի ցանկանա պատասխանել ԲՀԿ-ի և իր ղեկավար պարոն Ծառուկյանի փոխարեն: Կարծում եմ՝ առաջիկա զարգացումները, իրենց որոշումները հրապարակային կլինեն, և բոլորս կտեղեկանանք: Մեր մոտեցումները ձեզ քաջ հայտնի են: Ակնհայտ…

«Մանդիլիոն»- ը՝ «Տարվա բեսթսելեր»

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի համար իր «Մանդիլիոն» գիրքն ամենակարևոր և հաջողված ստեղծագործությունն էր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում Մայրենի լեզվի խորհրդանշական օրը` փետրվարի 21-ին անցկացված «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց գրողի որդին՝ Հայկ Հովհաննիսյանը: «Մանդիլիոն» գրքի համար Վահան Հովհաննիսյանը «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակի արժանացավ: Մրցանակը հանձնվեց…

Ժամանակ գտեք և ընթերցեք

Գիրք նվիրելու օրվա առթիվ ՀՀ վարչապետը կառավարության անդամներին է նվիրել Վահան Հովհաննիսյանի վեպը Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կառավարության անդամներին նվիրեց Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը: «Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում ենք գիրք…

Հորդոր ՀՀ առաջին նախագահին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար Նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմելուց առաջ չպետք է քննադատության ենթարկեր Համահայկական հռչակագիրը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավավար Արմեն Ռուստամյանը: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նման նամակով պետք է դիմեր հանրապետության Նախագահին, դրանից առաջ չպետք…

Հաշտեցում եղել է

Արմեն Ռուստամյանը հաստատեց Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մանրամասներ պատմեց Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից եւ հաշտեցումից: Նա հաստատեց, որ հաշտեցում եղել է. «Մենք ինչ ասել ենք, հրապարակավ ենք ասել: Այս երկու-երեք օրը, իսկապես մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները դրել ենք, որ հանգուցալուծում լինի, բոլորին բավարարող պայմաններ ստեղծվեն: Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը…

Միասին գտնենք ճիշտ լուծումներ եւ չտանենք երկիրը արյունահեղության

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցի ամբողջական սղագրությունը: Հարցազրույցն անց է կացվել փետրվարի 16-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարով: Բարի երեկո: Անցած շաբաթ, կիրակի օրերը համեմատաբար հանգիստ անցան` սպասցածից ավելի հանգիստ ու լուռ: Բայց այդ լռության մեջ օդում կախված տագնապ կա՝ անսպասելի զարգացումների սպասումներ: Այսօր արդեն գործի դրվեցին Հանրապետության նախագահի հանձնարարականներն ու հորդորները…

Չհաշտվելը նշանակում է պատերազմ

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ է առնում։ Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի. «Մենք կարող ենք կորցնել այն ամենն, ինչ որ ունենք՝ փորձելով իբրեւ թե ունքը սարքելու տեղ աչքն էլ հանենք եւ ամբողջ աշխարհով խայտառակ լինենք»: Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու…

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն այսօր ընդարձակ մի հոդված էր տպագրել, որում նա հանգամանքորեն ներկայացնում էր իր վերապահումներն ու քննադատությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի մի քանի կետերի կապակցությամբ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը համաձայն չէր այդ վերապահումների ու դիտարկումների հետ: Մասնավորապես…

ՀՅԴ-ն հենց այնպես կոալիցիա չի մտնելու

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Վերջին շրջանում ներքաղաքական զարգացումները կարծես թե բավական ակտիվացել են։ Եռյակի մաս կազմող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաժողով էր հրավիրել, որտեղ շեշտադրումներ եղան, որոնք և կարծես պայմանավորելու են առաջիկա քաղաքական հիմնական գործընթացները: Խոսքը հատկապես վերաբերում է սահմանադրական փոփոխությունների այն փաթեթին, որի…