Տեսադարան

Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը հրաժարական է տվել

Պռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ աշխատակազմն այսօր հրաժարականի դիմումներ է ներկայացրել գյուղապետարանին։ Աշխատակիցներն իրենց որոշումը պայմանավորել են գյուղապետարանում առաջացած անվստահության մթնոլորտով, ինչպես նաեւ հայտարարել, որ իրենց հրաժարականը բողոքի նշան է, քանի որ ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել։ Աշխատակիցները գյուղապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում նաեւ տեղեկացրել են, որ նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանն աշխատակազմի հետ չի շփվում,…

Երեւանում կատարվել է Լիսբոնի 5 նահատակների հոգեհանգստի արարողություն

30 տարի առաջ Լիսաբոնում նահատակված երիտասարդների հոգեհանգիստը կատարվում է հայրենիքում: Դարասկզբի Ցեղասպանության հետեւանքով հայրենիքից հեռու` Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդ` Սեդրակը, Վաչեն, Արան, Սարգիսը եւ Սիմոնը 1983 թվականի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում գրավեցին թուրքական դեսպանատունը եւ որոշ ժամանակ անց պայթեցրեցին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց։ Նրանց հոգին թեւածում էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու հիմնարկեքը…

Հայաստանը պետք է ավելի ակտիվ օգնի սիրիահայերին

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսում է Սիրիայի ներկա վիճակի, սիրիահայության տագնապների, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից միջազգային ատյաններում սիրիահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության խնդրի արծարծման կարևորության մասին: civilnet.am

Մեր պահանջը պետք է լսելի դառնա Թուրքիային

Հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կանցկացվի Եվրոպահայերի 3-րդ համագումարը: Այսօր, «Ուրբաթ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կազմակերպվելիք համագումարի մասին խոսեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Ըստ նրա` Եվրոպահայերի երրորդ համագումարին ներկայացուցիչներ կլինեն Հայաստանից, Արցախից, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներից: Համագումարն իր ներկայությամբ կպատվի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Կարապետյանի խոսքով` համագումարի օրակարգի…

Բողոքի ցույց՝ կառավարության շենքի դիմաց

Այսօր կառավարության շենքի առաջ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Նրանց միացել են տասնյակ քաղաքացիներ, որոնք նյարդայնացած տրանսպորտի ուղեվարձի թանկացումից՝ կառավարությանն ամոթանք էին տալիս: «Տարոն Մարգարյանի պաշտոնն ընտրովի է, ուրեմն նա պարտավոր է ընտրողներին հաշվետվություն տալ նման որոշումներ կայացնելուց առաջ: Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել թանկացման որոշումը կայացնող պաշտոնյաներին»,- բարձրախոսով հայտարարում էին ակցիայի մասնակիցները:…

Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսները հարձակման են ենթարկվել, կան զոհեր եւ վիրավորներ

Հալեպից այսօր հերթական ցավալի լուրն է ստացվել։ Ինչպես տեղեկացրեց մեր սեփական թղթակիցը, երեկոյան Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Մեքենաների ուղղությամբ նախ հրթիռ է արձակվել, ապա գործի են անցել դիպուկահարները։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Մեր հայրենակիցներից մեկը մահացել է։ Թամար Սըրուրյանը երկու զավակների մայր էր։ Վիրավոր է առնվազն 15 հալեպահայ։ Մեր…

Արմեն Ռուստամյանը զրուցել է ոստիկանության բաժնի պետի հետ

Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված եւս չորս ակտիվիստներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Քիչ առաջ ազատ են արձակվել ilur.am-ի ֆոտոթղթակից Սարգիս Գեւորգյանը, ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը, ակտիվիստներ Վիլեն Գաբրիելյանը (սոցցանցերում հայտնի է որպես «Նավակ ճոճողը») եւ Շանթ Գրիգորյանը: Արեգ եւ Սարգիս Գեւորգյանները հայտնեցին, որ իրենց մեղադրում են ՔՕ-ի 316-րդ եւ185-րդ հոդվածի…

Հայացք` Բեյրութից. Yerkir.am-ին իր վերլուծություններն է ներկայացնում Շահան Գանտահարյանը

Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի ամբողջական հարցազրույցը yerkir.am-ին: -Պարո’ն Գանտահարյան, Խնդրում եմ ներկայացնել, թե Լիբանանում այսօր ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծված, որովհետեւ նշվում է, որ սիրիական զարգացումները չեն կարող արձագանք չգտնել Լիբանանում: -Լիբանանան ընդհանրապես, բարդ իրավիճակում է հայտնվել: Նախ, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենանք, ասեմ, որ Լիբանանն ինքը միջհամայնքային կառուցվածքի համկարգի վրա կառուցված երկիր է.…

Մեկնարկեց Ջավախքի ճամբարը

Վրաստանի Հայ Օգնության Միության ամառային ծրագրերում երկրորդ տարին է անցկացվում է «Ջավախք-ճամբարը»: Հունիսի 22-ին Ախալքալաքի և Ախալցխայի Երիտասարդական կենտրոններում տրվեց ճամբարի մեկնարկը: Ծրագրում ընդգրկված են 8-14 տարեկան երեխաներ՝ 86-ը Ախալքալաքում, 80-ը Ախալցխայում, նրաց ճամբարային օրը առավոտյան ժ. 9:30-17:00 է, որը հագեցած է տարրաբնույթ դասախոսություններով, երգի, պարի, նկարչության, ինչպես նաև սրինգ նվագելու դասընթացներով: Նախատեսված է երեխաների…

Ռուսաստանի դեսպանին երիտասարդները մաշված խալաթ են փոխանցել

Դժգոհություն արտահայտող մաշված խալաթով եւ բողոք-նամակով այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները: Դժգոհելով Հայաստանի քաղաքացու նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների ոչ մարդկային վերաբերմունքից` երիտասարդները ցավակցություն են հայտնել Մերձմոսկվյան շրջանում տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին, միաժամանակ, խստորեն դատապարտում իրավապահ մարմինների պահվածքը: Նրանց խոսքով, անարգանքի է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին…