Տեսադարան

Երեւանի ավագանու ընտրություններ. նախընտրական քարոզչության ամփոփում

Երկիր Մեդիայի «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աղվան Վարդանյանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, Արսեն Համբարձումյանը՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ

Եկեք 5 րոպե հատկացնենք 5 համարին ընտրենք և 5 օր հետո կունենանք մեր երազած Հայաստանի լուսաբացը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հանրահավաքը։ Եզրափակիչ հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում ՀՅԴ–ը կարողացավ իր թիմով հանդիպումներ ունենալ Երևանի բոլոր վարչական շրջաններում: ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ իր տարբերություն շատերի, իրենք քարոզարշավին ներգրավվել էին գրեթե ամբողջ թիմով:…

Պետության ամբողջ վարչական-գրասենյակային ռեսուրսը օգտագործվում է գործող իշխանությունը պահպանելու նպատակով

Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակում, այսօր, մայիսի 3-ին, Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն»-ում a1plus.am-ի ուղիղ հեռարձակմամբ կայացավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանի մամլո ասուլիսը: «Իշխող կուսակցությունն ու պետությունը գրեթե նույնականացվել են: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, տեղեկատվական, ընտրությունների բոլոր մակարդակներին»,- հայտարարել է Արմնե Ռուստամյանը: Ըստ նրա, պետական…

Ժողովուրդը պետք է հստակ տեսնի ընդդիմությանը իշխանությունից տարբերակող բաժանարար գիծը

Եթե Երեւանի ավագանու ընտրություններն արդար անցնեն, կհաղթի Դաշնակցությունը, այս մասին այսօր, մայիսի 2-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ ներկա դրությամբ քաղաքական դաշտում ՀՅԴ-ն միակն է, որ խնդիրներ չունի ընդդիմադիր ուժերից…

Հանրապետականները սպառնացել են նաեւ ՀՅԴ ակտիվիստներին

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական քարոզչական խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Երեւանի տարբեր համայնքներում, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քաղաքն ու դրանով նաեւ երկիրը փոխելու իրենց պատկերացումները: “Ինչպե՞ս կարող են քաղաքն իրենցով անել, այս քաղաքում յուրաքանչյուր շենքում ապրում են տասնյակ մարդիկ եւ կարող են տարբեր հայացնքներ ունենալ: Նրանք դա անում են, որովհետեւ դիմացինն աղջիկ է, թույլ…

Պետք է անել այն, ինչ չարվեց նախագահական ընտրություններին

Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին, ու հատուկ այդ ընտրապայքարի վերջին հանդիպումներից մեկը ՀՅԴ-ն ուզեց անցկացնել Զեյթունում, ուր արդեն 43 տարի է, ինչ բնակվում է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, այսօր Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը: Նա նշեց, որ ինքն իսկապես այս ընտրություններին շատ…

ՀՅ Դաշնակցությունը իր ռազմավարական ծրագիրն է ներկայացնում երեւանցիների դատին

Երեւանը մեծագույն հնարավորությունների քաղաք է, որը կարող է դառնալ համայն հայության իրական մայրաքաղաքը, ուր մեր բոլոր սփյուռքահայ հարազատները պետք է իրենց ներդրումներն իրականացնեն, իրենց ձեռնարկությունները հիմնեն եւ մենք Կովկասում, եւ ինչու ոչ` ամբողջ տարածաշրջանի լավագույն քաղաքը ունենանք, Զեյթունում այսօր, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը: Նա նշեց, որ Երեւանն ունի այդ հնարավորությունները,…

Միայն ՀՅԴ-ն է ընտրությունների գնում ղեկավար կազմով

«Իշխանություններն ամեն ինչ արելցին, որ նսեմացնեն այս ընտրությունների նշանակությունը` ասելով, որ գյուղը գյուղապետ է ընտրում, քաղաքը քաղաքապետ է ընտրում, դրանից ավել բան մի ակնկալեք այս ընտրություններից` շատ-շատ ասֆալտապատման, աղբահանման, կենցաղյաին հարցերով վերջանա, եւ դրանով բնականաբար հետաքրքրությունը նսեմացնեն այս ընտրության»,- Արաբկիրի բնակիչներին այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա…