
Այսօր, փետրվարի 11-ին, «Անի Պլազա» հյուրանոցում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է «Մենաշնորհները Հայաստանում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին ներկա են եղել առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր հետազոտություններ են ներկայացրել մենաշնորհների խնդրի վերաբերյալ, պարզաբանել դրանց կարգավորման մոդելները` դատելով միջազգային փորձից, մեկնաբանել Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովից հետո մասնակիցներին հարց…










