Տեսադարան

Արթուր Աղաբեկյանը՝ բանակի մասին

«Իմ անցյալը թույլ չի տալիս հրաժարվել զինվորականի կեցվածքից, ինքս չեմ կարողանում այդքան շուտ ազատվել այդ «բրենդից»: Իրականում, ուզենք թե չուզենք, պարտավոր ենք անընդհատ հետևելու այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջը»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով՝ Արևմուտքում պետական ծառայության մեջ…

Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում

«Մենք առաջիկա մեկուկես-երկու ամիսը որոշակի դադարի մեջ ենք: Ճիշտ է` պետության մեջ ամենակարևոր իրադարձություններն են, բայց իրենց կանխատեսելիությամբ որևէ ակնկալիքի տեղ չեն թողնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները, ըստ նրա, չեն կարող լինել դանդաղ. այնքան ակնհայտ ու դժվարին են խնդիրները, որ դրանց…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Այսօր Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը:

ՀՅԴ-ն նոր իրավիճակ է կանխատեսում

ՀՅԴ-ն չի բացառում, որ նախընտրական շրջանի ինչ-որ մի փուլում հանդես գա կոչով կամ հայտարարությամբ. «Մեր վերջին ժողովը լիազորել է ՀՅԴ ՀԳՄ-ին հետեւել այս զարգացումներին եւ ըստ հարկի կոմնորոշել մեր կուսակցական ընկերներին, մեր համակիրներին` ինչպես քվեարկել ընտրություններում: Մենք դեռ մինչեւ փետրվարի 18-ն ունենք ժամանակ եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Սննդամթերքից բացի սիրիահայերին կբաժանվեն ձմեռային հագուստներ, բաճկոններ: Ավելի քան 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, առաջիկայում օգնություն կտրամադրի Հայ Ավետարանական եկեղեցին: Սիրիահայերին պարենով կապոցներ էին ուղարկել նաեւ Արմավիրի գյուղերից, ՀՅԴ…

Աւետիս Ահարոնեան (1866-1948). «Ազատութեան ճանապարհին» վիշտի ու արցունքի, ցասումի եւ պայքարի երգիչը

4 Յունուար 1866ին, 147 տարի առաջ, հայրենի Իգդիր գաւառի Իգդիրմաւա գիւղի դարբին Առաքել Ահարոնեանի յարկին տակ ծնաւ արու զաւակ մը, որուն Աւետիս անունը տուին՝ հայոց տօնացոյցին համաձայն Քրիստոսի ծնունդին նախօրեակը աւետելու ներշնչումով։ Իսկապէս ալ Աւետիս Ահարոնեան աւետաբերը եղաւ հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարի արշալոյսին։ Եղաւ լռել չգիտցող, այլեւ ստրկային հնազանդութեան լռութիւնը մերժող Հայը, որ իր գրիչով…

Հայաստանը հստակ արտաքին քաղաքականություն չի վարում

2012-ին մեր երկրին շահագրգռող բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մի մասը նորմալ էր, մյուս մասը` ոչ: Կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով այսօր, դեկտեմբերի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփել է անցնող տարվա ՀՀ արտաքին քաղաքականությունը: Նրա խոսքով՝ այս տարի նկատելի էր հստակ քաղաքականության բացակայություն, իսկ արտաքին…

Ինչո՞ւ ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները

Թեև ՀՅԴ-ն նախագահի ընտրություններում թեկնածու չի առաջադրում, բայց դա չի նշանակում, որ մի կողմ է քաշվում գործընթացներից: «Հակառակը, ավելի անաչառ դիրքերից խնդիրներ ենք բարձրացնելու և պահանջելու ենք, որ թեկնածուները հաշվի նստեն հասարակական պահանջի հետ, որը ձևավորվում է ՀՅԴ յոթ կետերի շուրջ: Ակտիվորեն մասնակցելու ենք ընտրարշավին, որպես քաղաքական ուժ` սրանով մեր քաղաքական գործունեությունը չի դանդաղելու»,- այսօր…

Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը շատ այլ պետություններ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնարավոր է մեծ թվով պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր, դեկտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը բազմաթիվ պետություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն պետությունները, որոնք մինչև օրս Հայոց…