Տեսադարան

1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Շուշիի հաղթանակից հետո ռազմական մյուս մեծ հաջողությունը Լաչինի ազատագրումն էր: Լաչինը վերածվել էր մաքառող Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխավոր ռազմական…

Ակնհայտ է վերաբերմունքի փոփոխություն

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի հյուրն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյանի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Էլիզաբեթ Չուլջյանը մեկնաբանում է ԱՄՆ նախագահի ՀՀ վարչապետին շնորհավորելու քայլը Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի ու Արցախի համար նոր հեռանկարներ են բացվում

Արցախում ապրող ամեն մի քաղաքացի սրտի տրոփով սպասում է, որ Հայաստանում միշտ այսպիսի դրական տեղաշարժեր լինեն, ՀՀ-ում տեղի ունեցող ամեն մի դրական զարգացում այս կամ այն ձևով անդրադառնում է նաև Արցախի անվտանգության հարցերի լուծմանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ մտավախություն է ստեղծվել,…

Ժողովրդավարությունը չպետք է հակադրվի անվտանգությանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին: «Այսօր հայ ժողովուրդը բավականին լուրջ օրեր է ապրում: Մի կողմից…

Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր:

Ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը

«Մենք մեր բաժին պատասխանատվությունը միշտ զգացել ենք, կրել ենք և նորից էլի պատասխանատու վիճակում ենք: Եվ ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ այս նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ մարդը հանգիստ խղճով…

Դաշնակցությունը վերաարժեւորում է անելիքները

Համաժողովրդական շարժումը, երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները փորձություն էին քաղաքական ուժերի համար: Այդ փորձությունն, ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի, Դաշնակցությունն արժանապատվորեն է հաղթահարել: Ստեղծված իրավիճակում կուսակցության ներսում չէին կարող նաեւ տարակարծություններ չլինել: Ժողովրդական շարժման սկզբից էլ Դաշնակցությունն արձանագրել էր՝ երկրում առկա է խորքային եւ որակական փոփոխությունների հստակ համաժողովրդական պահանջ: Դա բավարարելու ու…

Ընտրություններից հետո պետք է պակասեցվեն վարչապետի լիազորությունները

Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցությունը բերելու ենք մայիսի 8-ի վարչապետի ընտրություններին. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանն ասաց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, կատարել բոլորովին այլ բան քաղաքական ուժի համար վտանգավոր է իր հեռանկարի առումով: Ռուստամյանը նշեց,…

Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու

Լիբանանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Դաշնակցությունն առաջադրել է 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1: «Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, սակայն գործում է նաև ռեյտինգային տարբերակը, ինչը որոշակի առումով հայաստանյան մոդելին նման է: Այս…

Մենք ունենք մեր ավանդույթը

«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Լ. Տեր-Պետրոսյանը կարող է իր տեսակետը հայտնել. «Ես էլ նույնն ասացի իմ ելույթի ժամանակ, որ պատգամավորն իրավունք…