Տեսադարան

Մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ամփոփեց 2016 թվականի աշխատանքները: Նա նշեց, որ ծանրության հիմնական ծավալն ու հասարակության հետաքրքրությունը հանրակրթության ոլորտում է, որտեղ իրականացրել են 2 հիմնարար փոփոխություններ: «Հնարավորինս փորձել ենք ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցնել լուծմանը` բեռնաթափելով 12-րդ դասարանը: Ավագ դպրոցում երիտասարդը պետք է ընտրի իր հետագա կյանքի համար անհրաժեշտ 4-5 առարկաները: Սակայն,…

Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան

Այն ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար նորություն չէ, եթե այդ հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին: «Այդ պլատֆորմը եթե կարճ ձևակերպենք, դա…

Աւետիս Ահարոնեանի Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած Միջազգային Գիտաժողով

Հայաստանի սփիւռքի նախարարութեան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնութեամբ 15 դեկտեմբերին պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքի դահլիճին մէջ տեղի ունեցած է գրող, ազգային-պետական գործիչ Աւետիս Ահարոնեանի ծննդեան 150-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով: Բացման խօսքով հանդէս եկած են Երեւանի պետական համալսարանի նախագահ Արամ Սիմոնեան եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կեդրոնական…

Հայ Դատի հանձնախմբերի գործունեությունը, համահայկական հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքը

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Թեմա՝ Հայ Դատի հանձնախմբերի գործունեությունը, համահայկական հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքը

Հալէպը Ազատագրուած Է

Երկուշաբթի, 12 Դեկտեմբեր 2016-ին սուրիական պետական պաշտօնական աղբիւրներ հաստատեցին Հալէպ քաղաքի ամբողջական ազատագրումը։ Ժողովուրդը ցնծութեամբ կը տօնէ բազմաչարչար Հալէպի ազատագրումը։ Հալէպի յաղթանակը։ Հալէպի եւ ողջ Սուրիոյ համար պատմական օր է այսօր։ Յարգա՜նք բոլոր նահատակներուն։ Պատիւ սուրիական բանակին ու Հալէպի տոկացող ժողովուրդին։ kantsasar.com

3,860,000 դոլար Հայ Դատի աշխատանքների համար

Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու հիմնարարար ազատությունների, ժողովուրդների իրավունքների ու ինքնորոշման իրավունքի օրը, Փարիզի կենտրոնում, Ելիսյան պալատի հարեւանությամբ Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին: Պատվո սեղանի շուրջ էին Մեծի Տանն Կիլիկիո…

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին…

Ծառուկյանին միանալու հարց չի քննարկվել. ՀՅԴ-ն 99.9 տոկոսով ընտրություններին կմասնակցի առանձին

Նախընտրական փուլում տարբեր դաշինքներ են ուրվագծվում, ձևավորվում: Նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չբացառեց ընտրություններին ՀՅԴ-ի՝ դաշինքով մասնակություն ունենալու հավանականությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ-ն հնարավոր է դաշինք կազմի ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի հետ, նշեց. «Մենք միշտ հայտարարել ենք, որ 99,9…

«Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար». 25 տարի շարունակ ՀՕՄ-ը օգնության կարիք ունեցողների կողքին է

Օգնել դրա կարիքն ունեցող յուրաքանչյուր մարդուն: Առաջին հերթին այդ նպատակին անշահախնդրորեն ծառայող կամավորների միջազգային օրն է, որի առիթն էլ Հայ օգնության միության ուշադրության ներքո է: Միության Հայաստանի շրջանային վարչությունը ՀՕՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառում է իրականացնում, որի խորագիրն է «Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար»: 90-ականներին ստեղծվեց Հայ օգնության միությունը ու այդ ժամանակ մասնագիտությամբ ինժեներ Հերմինե Շահումյանը ֆիզիկայի…

Մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովը

Դավիթ Լոքյանն դեկտեմբերի 1-ին մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրենացված համագործակցության համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդես է եկել ելույթով,…