Տեսադարան

ՀՅԴ-ն պետական ձախողումների պատասխանատու ՀՀԿ-ի հետ գործակցության շուրջ «բովանդակային քննարկումների մեջ է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը –Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն որոշեց հեղինակազրկված Հանրապետական կուսակցության «ձեռքը խնդրել»: -Լրահոսում հանդիպել եմ Արմեն Ռուստամյանի արտահայտությանը, հետո փորձեցի ողջ խոսքը լսել. տպավորություն ունեմ, որ համատեքստից դուրս բերած արտահայտություն է: Իսկ գործակցությանը թելադրված է այս իրականությունը, երկրի ընթացքը փոխելու պատասխանատվությամբ։ -Իսկ Դուք կարծում եք, որ ՀՀԿ-ն հեղինակություն…

ՀՅԴ-ն ցանկանում է իշխանության որակը փոխել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ-իշխանություն համագործակցությանը և հստակեցրեց` ինչն է պատճառը, որ իշխանության հետ համագործակցության գնացին հենց այս փուլում: «Այս Սահմանադրությունից բխում են տասը-տասնհինգ շատ կարևոր օրենքներ, բխում են մոտ 400-ից ավելի օրենքների փոփոխություններ, որոնց մեջ պետք է լինել համահեղինակ: Փորձը ցույց տվեց, որ…

Օլանդի հետ քննարկվել է նաեւ Ղարաբաղի խնդիրը

Փարիզում հունվարի 28-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, քաղաքական գործիչներ, նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ես հորդորել եմ մեր լավագույն իրավաբաններից Ժան Պոլ Կոստային օրենսդրության մեջ փնտրել ծանրակշիռ ճանապարհ, որը անվիճելիորեն կպաշտպանի Հայոց ցեղասպանության հիշողությունը: Նա կանի իր աշխատանքը շատ կարճ ժամանակահատվածում`…

Հարգանքի տուրք՝ Արամ Մանուկյանի հիշատակին

Այսօր լրացավ Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 97-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մի խումբ դաշնակցականներ հարգանքի տուրք մատուցեցին Մանուկյանի շիրիմին: «Արամ Մանուկյանի դերն այնքան մեծ է մեր պետականության վերականգնման գործում, որ անհնար է անգամ գերագնահատել»,-yerkir.am-ի հետ զրույցում նշեց պատմաբան, ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը: Նրա խոսքով` այսօր, սակայն, Արամ Մանուկյանին,…

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել «Ադրբեջանի իշխանությունն ունի երկու ճանապարհ. կա՛մ պետք է ջուրը, որ իր հունով հոսում է դեպի Կուր, պոմպակայաններով մղի և տրամադրի իր ժողովրդին, ոչ մեկը իրեն չի խանգարում, կա՛մ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ այդ ջուրը միասին օգտագործելու համար: Բայց Ադրբեջանի իշխանությունները, փոխանակ իրենց…

ԵԽԽՎ-ն փորձեց հավասարակշռություն պահպանել

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը կարծում է, որ հակահայկական զեկույցներից մեկն ընդունելով, մյուսը մերժելով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պահեց հավասարակշռությունը: «Տպավորություն է, որ Վեհաժողովը փորձել հավասարակշռությունը պահպանել: Եթե հայկական պատվիրակության հարց լիներ, ապա պետք է երկու զեկույցներն էլ ընդուներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել…

Կարեւորը Սահմանադրությունից բխող նոր իրավիճակում ՀՅԴ-ի մասնակցության ամրագրումն է

ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարել է իշխանական կուսակցության հետ սկսված բանակցային գործընթացի, քննարկումների մասին, սակայն դեռ որևէ հստակություն չկա. այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հնարավոր կոալիցիայի վերաբերյալ հարցին: «Ես ենթադրում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կշարունակվեն քննարկումները Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ, և այդ ժամանակ ավելի հստակ ասելիք կլինի: Ամենակարևորը`…

Հայ իրականության մեջ տեղի ունեցող ամեն ինչի համար Դաշնակցությունը պատասխանատու է

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը Բարի երեկո: Հայաստանում թեեւ 2017 թվականն է խորհրդարանական, ընտրական, բայց 2016 – ն էլ խոստանում է բավական հետաքրքիր լինել. Նոր սահմանադրություն, ընտրական նոր օրենսգիրք, փոփոխություններ մի շարք օրենքներում եւ նոր օրենքներ: Քաղաքական ուժերի համար 2016 թվականը նաեւ դիրքորոշումների հստակեցման, ճշգրտման, միավորումների եւ սահմանազատումների…

Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել

«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: «Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք:…

Աշխարհում այսօր ներդրման ոլորտների փնտրտուք է

«Ակնհայտ է, որ մի կողմից ռուսական տնտեսության հումքային բազա հանդիսացող նավթի գների անկումը, մյուս կողմից նաև միջազգային պատժամիջոցները ռուսական տնտեսությանը դրել են ծանր վիճակի մեջ: Պատահական չէ, որ ռուսական հզոր համակարգով տնտեսությունը ուղղակիորեն և անուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրների վրա,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ԱԺ…