
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որևէ առաջարկ ստացե՞լ է որևէ պատգամավորից կամ քաղաքական ուժից, պատասխանեց. «Այո, ստացել ենք առաջարկներ: Մենք դիմել էինք բոլոր քաղաքական ուժերին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք: Բավական հետաքրքիր առաջարկներ կան, հատկապես` պարոն Բագրատյանից, որը ուշադրությամբ քննարկում ենք, ու…














