Տեսադարան

ՀՄԸՄ հոբելյանական 10-րդ բանակումն ավարտվեց

Տասն օր շարունակ Հայաստանի տարբեր վայրերում կարելի էր տեսնել զինվորական համազգեստին շատ նման հագուստով հարյուրավոր հայ երիտասարդների, պատանիների։ «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» սկաուտներն են, որոնք Բյուրականի բարձունքում կազմակերպել էին համահայկական հերթական բանակումը հայրենիքում։

Դաշնակցական երիտասարդների ուխտագնացությունն Արեւմտյան Հայաստան

ՀՅԴ երիտասարդական միության՝ տարբեր երկրներից ժամանած ուխտավորների մեծաթիվ խումբն ուղեւորվել է Անի, Կարս, Բայազետ, Իգդիր, Մուշ եւ Վան, ինչպես նաեւ Համշեն: Արեւմտյան Հայաստանում անցկացրած օրերից հետո, ըստ երիտասարդների, իրենց մտքերում եւ հոգիներում տարբեր զգացումներ են առաջացել։ Հայկական արմատների, իսկ տարիների ընթացքում այդ արմատների խեղաթյուրման փաստերին ականատես երիտասարդները պատմական հայրենիքից վերադարձել եւ հավաստում են. հնարավորության դեպքում…

Սփյուռքի երիտասարդների ճամբարը` Պռոշյանում

Միացյալ Նահանգներից ժամանած հայ երիտասարդների նախաձեռնած ամառային հերթական ճամբարը Պռոշյանում է։ Երիտասարդները ճամբարներ են կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում, ինչպես նաեւ Արցախում: Հավաքների գաղափարը ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի երիտասարդական միության անդամներ Ալենինն ու Սոսեինն է, ովքեր, ցավոք, անցյալ տարի պատահարի զոհ դարձան: Հիմա ընկերներն ամառային այս հավաքն անցկացնում են՝ ի հիշատակ երիտասարդ զույգի:…

Հրազդանում եւ Աբովյանում բացվել են ՀՅԴ երիտասարդականի ճամբարները

Լիբանանի ՀՅԴ երիտասարդական միության անդամներն արդեն 5-րդ տարին է, ինչ ուսուցողական ճամբարներ են կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում` փորձելով տարածել ազգային հեղափոխական արժեքներն ու գաղափարախոսությունը: Այս տարի հերթական ճամբարային կենտրոնները բացվեցին Հրազդանում եւ Աբովյանում, որտեղ մանուկների եւ պատանիների հետ աշխատելու են եկել Լիբանանի երիտասարդները: Հրազդանում գործող ճամբարը , թեեւ նորաբաց է, բայց երեխաների պակաս չունի: Բացման…

Արդարության ողջակեզները չեն մոռացվում

31 տարի առաջ՝ 1983 թվականի հուլիսի 27-ին,աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով՝ Հայ Հեղափոխական Բանակի 20-22 տարեկան անձնազոհ հինգ լիբանանահայ երիտասարդներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, նշանակետ ընտրեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված թուրքական դեսպանատունը: Որոշ ժամանակ այն գրավված պահելուց հետո նրանք դիմեցին անձնազոհության և պայթեցրեցին այն: Երիտասարդները նախօրոք տարածած…

ՀՅԴ Զավարյան ուսանողական եւ երիտասարդական միության անդամները` երեխաների համար

ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական եւ երիտասարդական միության անդամները Կոտայքի մարզում ճամբարներ են կազմակերպում տեղացի երեխաների համար: Ճամբարը Քանաքեռավանում մի քանի օր առաջ է սկսվել: Երեխաները բաժանվել են երկու խմբի: Դրանցից մեկում օրը սկսվել է լեռնագնացության մասին դասով: Միգուցե երեխաներից շատերը մի օր կցանկանան լեռնագնաց դառնալ. գիտելիք պաշարել է պետք: Մյուս խմբում էլ սովորում են հայրենասիրական…

Հայաստանում կրկին մանկական ճամբարներ են կազմակերպվել

ՀՅԴ Լոս Անջելեսի երիտասարդական միության անդամները Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են ճամբարներ տեղացի երեխաների համար: Օրերս մեր գործընկերները Հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրիում էին: Նմանօրինակ ճամբար է նաեւ կազմակերպվել այստեղ: Արդեն 7 տարի է՝ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են այսպիսի ճամբարներ: Երեխաներն այստեղ սովորում են հայրենասիրական երգեր, ապրում ճամբարային առօրյայով: Ամերիկայի արեւմտյան ափից հայրենիք ժամանած մեր…

Գործող Սահմանադրությունն ունի լուրջ բարեփոխման անհրաժեշտություն

Կարևորում ենք սահմանադրական այն փոփոխությունները, որոնք կհանգեցնեն խորհրդարանական կառավարման համակարգին Այսօր ՀՅ Դաշնակցությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ համատեղ, հրավիրել էր քննարկում սահմանադրական փոփոխությունների ընթացքի մասին, որին հրավիրված էին ՀՅԴ քաղաքական գործիչներ, փորձագետներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ շահագրգռված է եղել սահմանադրական փոփոխություններով, որովհետև համարում է, որ դրանք անհրաժեշտ են,…

Պետք է հարցերին ճիշտ ձեւով նայենք

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին Պարոն Մարգարյան առաջին հարցս Հայաստանի ներքին քաղաքականության հետ է կապված. Մի կողմից` Հայաստանում կառավարություն փոխվեց, մյուս կողմից քառյակը սկսեց համագործակցել , բայց էական որեւէ փոփոխություն երկրում կարծես թե չի զգացվում` սոցիալ-տնտեսական, քաղաքական առումով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում: -Կառավության փոփոխությունը հույսի նշույլ ստեղծեց: Կառավարության փոփոխությունը մի…

2015-ին ընդառաջ Թուրքիայից տարածվող հայտարարություններն ու հերքումները

Քննարկում Այսօր, հուլիսի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում` Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունների, ապա դրանց պաշտոնական հերքումների շուրջ: Բանախոսել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար` Արա Պապյանը: Տեսակապով քննարկմանը միացել է նաև թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջը: Ծրագիրը…