
2016 թ. նոյեմբերի 25-27-ին ՀՅԴ Երիտասարդականը մէկ ներկայացուցչով մասնակցեց Եւրոպական երիտասարդ ընկերվարականներ կազմակերպութեան Բիւրոյի հերթական ժողովին, որը տեղի ունեցաւ Ֆրանսիայի Ընկերվարական կուսակցութեան կենտրոնական գրասենեակում, Փարիզ։ Բիւրոյի ժողովին մասնակցում էին 30 ներկայացուցիչներ Եւրոպայի ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական և ուսանողական կազմակերպութիւններից։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Սարինէ Աբրահամեանը, Հոլանդիա։ Ժողովի բացման խօսքով հանդէս եկան ԵՍ-ի նախագահը և Ֆրանսիայի…















