Երիտասարդական

ՀՅԴ-ն բանակին օժանդակելու հարցով Սփյուռքում հիմնադրամ կստեղծի

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները ապրիլյան մարտական գործողությունների վերսկսումից հետո մեծ թափով սկսել են ողջ աշխարհում գործունեություն ծավալել` օրակարգում ընդգրկելով մի շարք առաջնային, հրատապ հարցեր. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը: Նշենք, որ Արցախում ավարտվել է 25 երկրների 60 ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած` Հայ Դատի հանձնախմբերի…

ՀՅԴ երիտասարդները եռատոնը դիմավորեցին պատվո պահակությամբ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ընդունված ավանդույթի համաձայն, այս տարի եւս մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը պատվո պահակություն կազմակերպեց Շուշիի տանկ-հուշարձանում: Ավանդական խառույկի շուրջ էին հավաքվել Արցախի երիտասարդական միության ու ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, ՀՀ-ից ու Սփյուռքից Արցախ ժամանած տասնյակ երիտասադրներ: Պատվո պահակաությանը միացան նաեւ Հայ Դատի տարբեր հանձնախմբերի՝Արցախ ժամանած ներկայացուցիչները, ովքեր հայրենասիրական երգերով դիմավորեցին Մայիսյան…

ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Արեւմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանույթունը։ Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, նահանգապետ Իռլ Ռեյ Թոմբլին, հատուկ հայտարարությամբ ապրիլ ամիսը հռչակել է «Ցեղասպանությունների մասին իրազեկման եւ կանխարգելման ամիս»։ Նա հայտարարել է, որ նման որոշում է կայացրել ի հիշատակ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ այլ ցեղասպանությունների զոհերի եւ հանուն վերապրածների։…

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին

Ապրիլի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ում վերջին զարգացումներն ու Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

Բողոքի բազմամարդ պահանջատիրական ցոյց Թեսաղոնիկէի թրքական հիւպատոսարանին առջեւ

Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան ­Միու­թեան «­Սո­ղո­մոն ­Թեհ­լի­րեան» խում­բի կազ­մա­կեր­պու­թեամբ, ­Շա­բաթ՝ 23 Ապ­րի­լի ե­րե­կո­յեան, ի­րա­գոր­ծո­ւե­ցաւ ­Թե­սա­ղո­նի­կէի հիւ­պա­տո­սա­րա­նին առ­ջեւ բո­ղո­քի ցոյ­ցը: ­Ցու­ցա­րար­նե­րը հա­մախմ­բո­ւե­ցան Ա­րիս­թո­թե­լուս հրա­պա­րա­կին վրայ տե­ղադ­րո­ւած Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան ­Միու­թեան քա­րոզ­չա­կան տա­ղա­ւա­րին առ­ջեւ, ուր բարձ­րա­խօս­նե­րէն հայ­կա­կան ե­րաժշ­տու­թիւն եւ լո­զունգ­ներ կը հնչէին։ ­Հա­կա­ռակ տե­ղա­ցող անձ­րե­ւին, ցու­ցա­րար­նե­րու թի­ւը հետզ­հե­տէ ա­ւել­ցաւ եւ մին­չեւ հա­մա­ձայ­նո­ւած ժամ, ար­դէն շատ մեծ թիւ մը հա­մախմ­բո­ւած էր։…

Լիբանանահայությունը պահանջում է

Ապրիլի 23-ին, Լիբանանում Թուրքիայի դեսպանատան առաջ լիբանանահայ երիտասարդությունը եւ ուսանողությունը մերժեց Թուրքիայի հակահայ քաղաքականությունը, պահանջեց Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հայության արդար իրավունքների հատուցում:

Ամստերդամում բողոքի ակցիայի մասնակիցները Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ են բաժանել

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում երեկ բողոքի ակիցա է տեղի ունեցել: Մինչ ակցիայի անցկացման վայր հասնելը, հարյուրավոր նիդերլանդահայեր դրոշներով, Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող պաստառներով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ անցորդներին բաժանելով Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ: Զոհերի հիշատակին լռության րոպեից հետո տեղի հայկական կազմակերպությունների, նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու հոգեւորականները ցեղասպանությունը դատապարտող ելույթներ են ունեցել: Ի դեպ, մոտ 2…

Ոստիկանությունը խոչընդոտել են ՀՅԴ երիտասարդականի ցույցն Աթենքում

դեպի Թուրքիայի դեսպանատուն Դաշնակցության Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ, հարյուրավոր երիտասարդներ արդարության երթ են կազմակերպել Աթենքում դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Ցուցարարները պաստառներ են պահում, որոնք հիշատակում են Օսմանյան Թուրքիայում 1.5 մլն հայերի սպանությունը: Մասնակիցները նաեւ բազմաթիվ մետրերի երկարություն ունեցող հայկական դրոշ են տանում: Կազմակրեպիչները մեզ տեղեկացրին, որ այժմ ընթացող երթին ոստիկանությունը խոչնդոտում է՝ չթողնելով երիտասարդներին շարժվել դեպի…

Կանադայում դաշնակցականները պատկերավոր ներկայացրել են հայերի աքսորն ու Ցեղասպանությունը

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության անդամները Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ պատկերավոր ներկայացրել են հայերի աքսորն ու Ցեղասպանությունը: Ըստ «Ասպարեզ»-ի` միջոցառման մասնակիցները միմյանց կապված քայլել են կենտրոնական փողոցներով, այնուհետև առևտրի կենտրոնում հանկարծակի «մահացել»: Մի շարք մասնակիցներ նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկող թռուցիկներ են բաժանել: Միջոցառման նպատակն է եղել քաղաքացիների ուշադրությանն արժանացնել Հայոց ցեղասպանության փաստը: Կազմակերպիչներն այս…

Ջահերով երթ՝ Ստեփանակերտում

«Հայ զինվորը կանխեց նոր Ցեղասպանությունը» Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միության անդամներն ապրիլի 23-ին «Հայ զինվորը կանխե՛ց նոր ցեղասպանությունը», «Կեցցե՛ հայ զինվորը», «Հատուցու՛մ», «Ո՛չ ցեղասպանությանը», «Մենք պահանջատեր ենք», «Ամո՛թ Թուրքիային», «Մենք ենք հայի նոր տեսակը», «Ե՛ս եմ Հայ Դատը» եւ նման այլ կոչերով ու ազգային-հեղափոխական երգերով ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնից ջահերով քայլեցին դեպի Հուշահամալիր՝…