
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ պատմաբան, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն՝…















