Հիմնարկներ

Քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է

Դաշնակցության դիրքորոշումը, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, բոլորին հայտնի է, իսկ քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է. այսօր, նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է շտաբ, որի աշխատանքը ղեկավարելու է ինքը: «Աշխատելու ենք մի քանի ուղղություններով: Նախընտրական հիմնադրամ է…

Վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրութիւն

Գահիրէի Հայ դատի յանձնախումբը հաղորդում է, որ Հայոց ցեղասպանութեան հարիւրերրորդ տարէլիցի Ոգեկոչման եգիպտահայ մարմնի կազմակերպութեամբ, Կիրակի, 8 Նոյեմբեր 2015-ի երեկոյեան Ժամը 7-ին, Հելիոպոլսոյ Գրադարանէն ներս Պիտի կատարուի Հայոց ցեղասպանութեան մասին եգիպտական վաւերագրական «Ով սպաննեց հայերը» ֆիլմի անդրանիկ ցուցադրութիւնը։ Ֆիլմը նկարահանած ու պատրաստած են հեռուստալրագրող Մարիամ Զաքի եւ բեմադրիչ Մոհամմէտ Հանաֆի, հարիւրամեակի այս տարուան ընթացքին, Եգիպտոսի,…

ՀՅԴ-ն ակտիվ քարոզչությամբ է զբաղվելու

Աղվան Վարդանյանը ներկայացրեց անելիքները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Նա նախ նշեց, որ ՀՅԴ-ն վաղուց է սկսել քարոզարշավը, մինչև անգամ` ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկումը: ՀՅԴ-ն հանրապետության ամբողջ տարածքով կուսակցական կոմիտեություններում հավաքներ է անցկացրել՝ քննարկելով կոմիտեությունների բարձրացրած հարցերը: «Հիմա արդեն ստեղծվել է միասնական շտաբ. գերագույն մարմինն է,…

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել թուրքերին՝ ընտրություններում քվեարկել քրդամետ կուսակցության օգտին

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Եվրոպայում ապրող թուրքերին՝ նոյեմբերի 1-ին Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին: Ըստ «Ակօս»-ի՝ ԺԴԿ-ին ներկայացնելով որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարող, էթնիկական, մշակութային և կրոնական տարբերությունները հարգող կազմակերպություն` Հայ Դատի հանձնախումբը հիշեցրել է, որ այդ կուսակցության անդամների թվում կան նաև հայ թեկնածուներ: «ԺԴԿ-ի՝…

Իտալիայի Մարկե նահանգի խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մարկեի (Marche) նահանգային խորհուրդը (Իտալիա) հոկտեմբերի 6-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձևի նախաձեռնողներն էին նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը (Rapa Boris), Պիերոնի Մորենոն (Pieroni Moreno), Բուսիլակի Ջանլուկան (Busilacchi Gianluca), Մարկոնի Լուկան (Marconi Luca):

Թուրքիան պիտի առերեսվի իր հիշողությանը

Թուրքիան պիտի առերեսվի սեփական հիշողությանը, ինչպես դա արել է Գերմանիան։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում։ Նրա խոսքով, դա շատ կարեւոր է նաեւ հաշտեցման համար, եւ հենց դա է Ֆրանսիայի ուղերձը (ֆոտոռեպորտաժ)։ Դեզիրը ծաղիկներ է դրել հավերժական կրակի մոտ։ Ֆրանսիայի պետնախարարն…

Մեկնարկել է ՀՕՄ- ի 71-րդ պատգամավորական ժողովը

Հայ օգնության միության աշխարհի տարբեր անկյուններում գործող անդամներն այս օրերին հայրենիքում են: Նրանց մեկ հարկի տակ է հավաքել 71-րդ համահայկական պատգամավորական ժողովը: 7-օրյա համաժողովի մասնակիցներն ամփոփելու են կառույցի անցած 4 տարիների կատարած աշխատանքը եւ որոշելու իրենց առաջիկա տարիների առաջնահերթությունները: Հայոց ցեղասապանության ճանաչումից մինչեւ աջակցություն հայ գաղթականությանը՝ 100-ամյա պատմություն ունեցող հայապահպան կառույցը հավատարիմ է իր առաքելությանը:…

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի Պատուիրակութիւն Մը Հանդիպում Ունեցած Է Նախագահ Սարգսեանին Հետ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը հանդիպում ունեցաւ նախագահ Սերժ Սարգսեանին հետ` 30 սեպտեմբերին անոր Ուաշինկթըն այցելութեան ընթացքին: Պատուիրակութեան մաս կը կազմէին ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան, ՀՅԴ Արեւելեան շրջանի Կեդրոնական կոմիտէի անդամ Յովսէփ Աւագեան, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի նախկին ատենապետ Կարօ Արմէնեան, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի ներկայ ատենապետ Քեն Խաչիկեան…

ՀՅԴ թանգարան` ցուցադրությունների շարք

Ս/Թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ-ում անցկացվելու են Եվրոպական ժառանգության օրերը՝ «Հիշատակի Ժառանգությունը» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամը մասնակցելու է «ՀՅԴ-ն Սոցինտերնի անդամ եւ սոցիալիստական գաղափարախոսության արտացոլումը ՀՅԴ գրականության մեջ» խորագրով ժամանակավոր ցուցադրությամբ: Սրանով միաժամանակ սկիզբ կդրվի ՀՅԴ 125 եւ ՀՅԴ թանգարանի 100-ամյակներին նվիրված ցուցադրությունների շարքին: ՀՅԴ մամլո դիվան

Իրանի հայ երիտասարդները «Համաշխարհային խաղաղութիւն եւ իրանցի երիտասարդը» խորհրդաժողովում

Օգոստոսը 12-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչւել է Երիտասարդութեան համաշխարհային օր: Այդ առիթով ամէն տարի բոլոր երկրներում միջոցառումներ են տեղի ունենում երիտասարդութեան հարցերը քննարկելու նպատակով: Այս տարի «Համաշխարհային խաղաղութիւնը եւ իրանցի երիտասարդը» խորագրով երկօրեայ խորհրդաժողով էր կազմակերպւել ՄԱԿ-ի գրասենեակի հովանաւորութեամբ, Իրանի երիտասարդների հարցերը կարգաւորող կազմակերպութեան եւ նախագահի կրօնական փոքրամասնութիւնների հարցերի գրասենեակի միջոցով, շեշտադրելով երիտասարդների դերը համաշխարհային խաղաղութեան…