Հրայր Մարուխեան Հիմնադրամ

100 Տարիէ Ի Վեր Պայքարի Երթը Կը Շարունակուի

Լիբանանեան Հասարակութեան Ուշադրութիւնը Սեւեռուած` Դաշնակցական Երիտասարդութեան Ինքնաշարժներով Երթին Վրայ Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան, երէկ` չորեքշաբթի, 1 ապրիլին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով տեղի ունեցաւ ինքնաշարժներով երթ` Պուրճ Համուտէն մինչեւ Ժիպէյլ: «100 տարիէ ի վեր պայքարի երթը կը շարունակուի». այս էր նշանաբանը ինքնաշարժներով երթին, որուն իրենց մասնակցութիւնը բերին մեծ թիւով երիտասարդներ եւ հայորդիներ: Կէսօրէ ետք ժամը…

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պուրակի հիմնադրում Բերձոր քաղաքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը: Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ մասնակցել է այնտեղ կազմակերպված ծառատունկին: Նախագահը կարեւորել է նման պուրակի առկայությունն Արցախում եւ նշել, որ դա…

Նստացույց ԱՄՆ-ում` Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ

Մարտի 21-ին ԱՄՆ-ում Հայ Յեղափոխական Դաշնակցության պատանեկան միության անդամները հավաքվել են Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ՝ հեղափոխական երգեր երգելու եւ Հայոց պատմությունը հիշելու համար. «Ավելի քան 100 երիտասարդ էր հավաքվել Թուրքիայի հյուպատոսարանի մոտ, որտեղ նրանք երգել են մեր ֆիդայիների երգած հայրենասիրական երգերը»,- ասված է ԱՄՆ Հայ երիտասարդների դաշնության ֆեյսբուքյան էջում։

Եվրանեսթում ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը

ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը: Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հատուկ բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները: Մինչ բանաձևի քվեարկությունը ելույթ ունեցող պատվիրակները կարևորեցին բանաձևի ընդունումը` նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն:

ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել Օբամային եւ կոնգրեսին ուղղված Ցեղասպանությունը ճանաչելու կոչով

ԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ Հայկական երիտասարդական միությունը (Armenian Youth Federation – AYF) օնլայն ստորագրահավաք է սկսել` հորդորելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միացեք մեզ և կոչ արեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` վերահաստատելով…

ՀՕՄ-ի նոր նախաձեռնությունը՝ «Ամուր սահման` հզոր հայրենիք»

Հայաստանի սահմանապահ և սահմանամերձ գյուղերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն մեր երկրի համար, սակայն այսօր այդ գյուղերն ունեն բազմաթիվ խնդիրներ. ցայսօր էլ գնդակոծվում են Հայաստանի, մասնավորապես` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, շատ ցածր է ծնելիությունը, գյուղերը դատարկվում են երիտասարդներից, անմխիթար են կրթական, մշակութային օջախների վիճակը, գրեթե յուրաքանչյուր ընտանիք գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Ելնելով այս ամենից` ՀՕՄ-ի…

Հարաւային Տաքոթան Կը Դառնայ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող 43րդ Նահանգը

ՓԻԵՌ, Հարաւային Տաքոթա.- Հինգշաբթի, 26 Փետրուարին, Հարաւային Տաքոթայի Ներկայացուցիչներու տունը 51 թեր, 17 դէմ քուէով վաւերացուց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը՝ դառնալով Ամերիկայի 43րդ նահանգը, որ ճանչցաւ է մարդկութեան դէմ այս մեծ յանցագործութիւնը: 28 հովանաւորներով ճամբայ ելած բանաձեւը կոչ կ՛ուղղէ արդար լուծում տալու Հայոց Ցեղասպանութեան հարցին, կը դատապարտէ ուրացումը եւ կը խրախուսէ Հարաւային Տաքոթայի դպրոցներուն…

Ինչի՞ համար է այս շտապողականությունը

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունել 48 ժամվա ընթացքում: 48-ժամյա ռեժիմում հարցը «շըփ-թըփ» քննարկելուն դեմ էին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Չանդրադառնամ նախագծի բովանդակությանը, որի վերաբերյալ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները, բայց այդ 48 ժամն ինչի՞ համար…

Կարևորը գործի ամբողջական, խորքային բացահայտումն է

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից փրկված, սակայն մեկ շաբաթ անց մահացած` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը ներկա էին նաև Դաշնակցության ներկայացուցիչներ: «Սա համազգային սուգ է, քանի որ խոսքը հայոց սրբագույն արժեքներից մեկի` ընտանիքի ոչնչացման մասին է: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, չի կարող սա նորմալ ընդունել և չսգալ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Սեւծովեան ժողովին

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (www.iusy.org) հրաւէրով 2014 թ. հոկտեմբերի 23-26-ին, Բուլգարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցաւ Սևծովեան տարածաշրջանի համագործակցութեան ժողով։ Ժողովին մասնակցում էին Ռումինիայից, Շուեդիայից, Մոլդովայից, Վրաստանից, Բելառուսից, Իսպանիայից և այլ երկրներից պատուիրակներ։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցչով` Կարապետ Շադոյեան, Աւստրիա։ Ժողովի բացմանը ելոյթ են ունեցել Ը.Ե.Մ.Մ.-ի Ընդհանուր քարտուղարը, փոխատենապետը և հիւրընկալող կազմակերպութիւնների ներկայացուցիչը։…