Հ.Յ.Դ. Բիւրօ

Տարաձայնությունները չեն խաթարում քառյակի ձեւաչափը

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը, արձանագրվել է, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը: «Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, մնացած ուժերը դեմ են այս կամ այն պատճառով: Այս դեպքում պետք է…

Խորհրդարանականների այցը կնպաստի հարաբերությունների սերտացմանը

Այսօր, սեպտեմբերի 6-ին, ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական պատվիրակության եւ ՀՅԴ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ամփոփելով Ֆրանսիայից Հայաստան ժամանած խորհրդարանականների այցը, նշել է, որ Դաշակցություն- Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն հարաբերությունները նոր չէ, որ ստեղծվել են, այլ արդեն բավականին ջերմ են:…

Ֆրանսիացի խորհրդարանականները` Ծիծեռնակաբերդում

Ժխտումն իր իրավական հետեւանքը պետք է ունենա Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այսօր առավոտյան այցեցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ պատվիրակությունը Երեւանում է Դաշնակցության եւ Ազգային ժողովի հրավերով։ Պատվիրակության ղեկավար Բրյունո Լը Ռունը լրագրողների…

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակության այցը

Մամուլի հաղորդագրություն Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի՝ Հայաստանում ոգեկոչման առիթով Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակության այցելություն Հայաստան 2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի…

Սահմանադրական փոփոխությունները քառյակի համար փորձաքար կհանդիսանան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին Ոչ իշխանական քառյակում տարաձայնություններին ավելացել է եւս մեկը: Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ցանկանում են կրկին Սահմանադրական դատարան դիմել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հարցով, իսկ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դեմ են դրան, թեեւ ՍԴ-ի դիմումը գրեթե պատրաստ է: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը աննպատակահարմար են համարում ՍԴ դիմելը, դրա…

Նալբանդյանի այցը Անկարա ողջունելի չէ

Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը մեկնաբանելու համար, ՀՅԴ Մամլո դիվանի լրագրողը դիմեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին։ «Հաշվի առնելով հանդերձ մեր տարածաշրջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնք նոր իրավիճակներ են ստեղծում, ինչը չի կարելի անտեսել, այդուհանդերձ նախարար…

Արցախի անկախությանը աջակցող բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆոռնիայի սենատում

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախությանը աջակցող բանաձևը: Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ապա բանաձևը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, որն այսօր կդրվի քվեարկման: Բանաձևն աջակցում է Լեռնային…

Ընտրվել է ՀՍՇ-ի կոմիտեի անդամ

Օրերս Սլովենիայում տեղի ունեցավ Համաշխարհային Սկաուտական Շարժման 40 -րդ կոնֆերանսը:Կոնֆերանսի աշխատանքներին որպես ՀՍՇ լիիրավ անդամ մասնակցում էր նաև Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում -Հ.Մ.Ը.Մ կազմակերպությոան պատվիրակությունը: Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության անդամ Բագրատ Եսայանը ընտրվել է Համաշխարհային Սկաուտական Շարժման Կոմիտեի անդամ: Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է երբ հետխորհրդային երկրներում գործող սկաուտական կազմակերպություններից որևէ…

Հրաչ Մուրադյանի սպանության մեղադրյալի վարկածը չի փոխվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված, ապա անցած տարվա դեկտեմբերին ազատ արձակված Արայիկ Պետրոսյանը շարունակում է մնալ մեղադրյալ, չնայած նրա վերաբերյալ նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը: «Արայիկ Պետրոսյանին ազատելու որոշման մեջ դատախազը սեւով սպիտակի վրա գրել էր, որ սպանության գործում Արայիկ Պետրոսյանի մասնակցությունն ապացուցված…