
Սերժ Սարգսյանի գնահատականը սխալ է, որովհետև Բարաք Օբաման «Մեծ եղեռն» է ասել՝ խուսափելու համար «ցեղասպանություն» ասելուց: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե «եղեռն» և «ցեղասպանություն» բառերը նույնն են: «Միգուցե մեր ոչ ճիշտ շեշտադրումների պատճառով ԱՄՆ…












