
Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի վերաբերյալ քննարկումները Եվրոպառլամենտում տեղի ունեցան հունվարի 25-26-ին Ընդլայնված Բյուրոյի նիստերի ընթացքում: Եվրոնեստի ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այդ քննարկումներում առաջ քաշեց հետևյալ մոտեցումները` Արևելյան գործընկերության 6 երկրներն էլ իրենց արտաքին քաղաքականության հայեցակարգերում որպես նպատակ հատուկ նշել են Եվրոպական ինտեգրացիայի գաղափարը: Այս կապակցությամբ կա երկու հարց` մտադրությունների անկեղծության աստիճանն…














