Հ.Յ.Դ. Բիւրօ

Այս ընտրակարգը պետք է փոխվի

ՀՅԴ, Ելք, Ծառուկյան խմբակցությունները կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրակարգը հանելու նախագծին ԱԺ-ում քննարկվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացված ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս ընդգծեց, որ այս փոփոխությունը կարող է հաջողվել, եթե համաձայնեցված լինի: «Մենք պետք է շարունակենք գործընթացը` հասնելու…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար տիկին Էվա Սանդքուիսթը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի զարգացման համագործակցության պատասխանատու Իլվա Համմարսթենը և Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության…

Հարցը քաղաքական առումով և բոլոր մնացած գործընթացներով ավարտված է

Իրավաբանական վեճ է, պարապ ժամանակի զբաղմունք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթին, որի հարցով «Ելքը» հայտարարել էր, որ խմբակցության իրավաբանները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին…

Վտանգի գլխավոր աղբյուրն Արդբեջանն է

«Հայաստանը կդիտվի որպես հակամարտող կողմ, թե Արցախին զորակցող կողմ՝ ասվածի մեջ սխալ բան չկա, որովհետև, եթե Ադրբեջանն Արցախի վրա հարձակում կատարի, ապա Հայաստանն է, որ ներքաշվելու է այդ կռվի մեջ, իսկ եթե Դենիել Քոութսը այլ բան ասած լիներ, ապա նշանակում է, որ նա պետք է ճանաչած լիներ Արցախն որպես ինքնուրույն միավոր, ըստ այդմ էլ կարծում…

Զարգացման գրավականը հայության ներուժի օգտագործումն է

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը: Թեմա` հայ-թուրքական արձանագրություններ, Արցախի հիմնախնդիր, Հայաստանում կառավարման նոր համակարգի ներդրում եւ այլ հարցեր:

Հոլանդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը

Հոլանդիայի խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: «Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք…

ՀՅԴ-ին դուրս մղել չի հաջողվի

ՀՅԴ խմբակցության պատգամավորները հնարավորինս ազատ են իրենց դիրքորոշումը հայտնելու տեսանկյունից. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով քննարկման առիթ դարձած թեմային, որ պետաիրավական հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած` ռեյտինգային ընտրակարգը հանելու վերաբերյալ քվեարկության ժամանակ դեմ էր եղել: Ռուստամյանն ասաց, որ դա Անդրանիկ Կարապետյանի տեսակետն…

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը կատարված աշխատանքների վերաբերյալ

2017 թվականին արված աշխատանքներ և 2018-ի անելիքներ. Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը փետրվարի 20-ին հանդես եկավ հանրային հաշվետվությամբ: Բոլոր բնագավառներում իրականացված աշխատանքներ, ձեռքբերումներ, անելիքներ` 2017 թվականը, ըստ Արթուր Խաչատրյանի, աշխատանքի ու ձեռքբերումների տարի է եղել: Ֆինանսական բնագավառին անդրադառնալիս, մարզպետը նշեց, որ համայնքների եկամուտների հավաքագրման հարցում արձանագրվել է աննախադեպ բարձր կատարողական` մոտ 96 տոկոս: Մշակվել և կառավարությանն…

Մինչև 2019 թվականը Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չեն լինի

Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը խիստ մտահոգիչ է: Փետրվարի 19-ին, «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե դրական միտումներ են առկա, սակայն հիմքեր չկան հավատալու դրան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարությունները,…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության…