
Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատերազմական շրջանում տնտեսության վիճակին ու հարկային քաղաքականությանը: Ըստ նախարարի` հարկային մարմինը արդյունավետ է աշխատել հարկերի հավաքագրման մասով: Ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է, այսինքն` մի քանի գործոնների զուգակցմամբ` հարկային քաղաքականությունը արդյունավետ է իրականացվել: «Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո,…















