Լուրեր

Ազատության հրապարակում կայանալու է մոմավառություն` ի հիշատակ դավադրաբար սպանված ազատամարտիկի

Սպանության հարցով կան ձերբակալվածներ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության համաձայն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվել են երեք անձիք: Կասկածյալները կալանավորվել են այսօր լուսադեմին` ժամը 02:00-ի սահմաններում: Համաձայն ոստիկանության Հաղորդագրության ` «նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ եւ դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում հանցագործությունը…

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը

Երեկ առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին է այցելել ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը` Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերող հարցեր. տեղեկացնում են կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունից:

Ադրբեջանամետ շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը բուռն արձագանք է գտել

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Երկիրն այսօրի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի հատկապես Արցախի անկախության ճանաչման հարցին եւ պատասխանին։ “Ինձ թվում է` ո՛չ հարցն էր ճիշտ ձեւակերպված, ո՛չ նախագահի պատասխանն էր ամբողջական։ Արդյունքում ադրբեջանական եւ արդբեջանամետ տարբեր ԶԼՄ-ներ սկսել են խոսել եւ տարբեր ձեւերով շահարկել այն հարցը, թե մեզ…

Վահան Հովհաննեսյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այս օրերին այցելում են բազմաթիվ քաղաքական, պետական, մշակութային գործիչներ: Այսօր` այն ժամանակ, երբ արդեն 2-րդ օրը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս էր տալիս, Ազատության հրապարակ` նրան տեսակցելու եկավ նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Ասուլիսից հետո վերջինս նստեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նստարանին, ու մի քանի րոպե…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է օգնել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին: ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում էր կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքներն ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հետ

Այսօր` մարտի 3-ին, նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Լիտվայի Սեյմում մեկնարկել է ժողովրդավարական գործընթացների 25-ամյակի առիթով քննարկում

Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի շենքում այսօր մեկնարկել է խիստ հետաքրքրական մի քննարկում։ Սեյմի Սահմանադրական հանձնաժողովում, Հայ-լիտվական բարեկամության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ, խորհրդաժողովը կրում է “Լիտվայում եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների 25-ամյակը. Հայացք դեպի ոչ հեռավոր անցյալ” խորագիրը։ Համաժողովին մասնակցում են նաեւ Հայսատանի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, մեր երկրի…

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Քիչ առաջ ՀՅԴ Գերագույն Մարմնից տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպումը տևել է մեկուկես ժամ։

Մոսկվայում տեղի ունեցավ Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

Փետրվարի 13-ին, Մոսկվայում, «Արգումենտի ի ֆակտի» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում անցկացվել է կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին: Կլոր սեղանը համատեղ կազմակերպել են «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպությունը (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ), «Կովկասագետների գիտական ընկերությունը» և «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին «Ռուս-հայկական համագործակցության» հիմնադրամից (Հայ Դատի գրասենյակ)` միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Պետդումայի մշակութային հաձնաժողովի…

ԱՄՆ նոր պետքարտուղար ավելի բաց կլինի հայ համայնքի դիրքորոշումը լսելու հարցում

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո Ջոն Քերրին սկսել է հանդես գալ այնպես, ինչպես ասում է նախագահ Բարաք Օբաման: Իհարկե, ինչ–որ առումով դա հասկանալի է, ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Սակայն չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ ներկայիս պետքարտուղարը ավելի մոտ էր հայ համայնքին, քան նրա նախորդը: Ջոն…