
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով հուլիսի 1-ից կուտակայինի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի: Միայն ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց նախագծին: ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունները կողմ քվեարկեցին: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև այն բարելավում պարունակում է, բայց…















