
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղեւորվեց Սիրիայի աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝ բեռնված 14 տոննա պարենամթերքով։ Թռիչքն իրականացրեց «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը հայտնում է, որ թուրքական կողմի հետ նախնական պայմանավորվածության եւ հաստատված թռիչքային պլանի համաձայն բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրզրումի…















