Լուրեր

Եթե կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցականի կընտրեի

Անձը բավական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ճիշտ է` Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշվել է, շատ քաղաքականացված էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է»,- ասաց նա: Մարգարյանը նաև կարծիք հայտնեց, որ Արմեն…

Արմեն Ռուստամյանը լավատեսորեն է տրամադրված Արմեն Սարգսյանի արդյունավետ աշխատանքի հարցում

Այն ինչ կատարվում է ՀՀ-ում աննախադեպ է: Այսօր ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա շեշտեց, որ առաջին անգամ ՀՀ նախագին ընտրեց Ազգային ժողովը: «Սա աննախադեպ է, ըստ էության, նա առաջին նախագահն է 4-րդ հանրապետության: Մեծ են հույսերը, որովհետև մենք այն փոփոխությունները,…

Ապրիլի 6-ին Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

Ապրիլի 6-ին Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարն ու մարզպետ Արթուր Խաչատրյանն անցկացրեցին խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ: Ողջունելով ներկաներին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ կարևորում է մասնագետների հաճախակի այցը մարզ. «Շիրակի մարզը առավելապես գյուղատնտեսական մարզ է և գյուղատնտեսության զարգացումը մեզ համար չափազանց կարևոր է,…

Լևոն Մկրտչյանը ներկայացրել է գիտական կլաստերի նախաձեռնությունը

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել կրթության և գիտության քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Ֆուրսենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերերությունների ամրապնդման հարցերը: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում վերջին տարիներին կրթություն և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների հիմնական…

Հետեւողական լինել տարեկան աշխատանքային պլաններում տեղ գտած ծրագրերի կատարման հարցում

Մարտի 28-ին կայացած աշխատանքային խորհրդակցությանը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հետեւողական լինել տարեկան աշխատանքային պլաններում նախատեսված ծրագրերի կատարման հարցում: Հանձնարարվեց ամփոփել առաջին եռամսյակում այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, կատարել թվային վերլուծություն եւ այդ մասին եռօրյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն: Խորհրդակցությանն ամփոփվեց գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտներին առնչվող՝ պետական կառավարման մարմինների եւ մարզպետի…

Արտակարգ խորհրդակցություն Շիրակի մարզպետի մոտ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կիրակի օրը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին: «Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմավել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են…

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը երաշխիք է երկրի կայուն զարգացման համար

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ գործադիրն մարտի 22-ին հավանության է արժանացրել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»: Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, ոչ միայն կարևոր նախապայման է մարդու և բնության ներդաշնակ գոյակցության, այլև երաշխիք երկրի կայուն զարգացման համար: Ներկայում գործող օրենսդրական…

Պահպանել և սերունդներին փոխանցել առողջ, ավելի մեծ անտառածածկ տարածքներ

Այսօր Անտառների միջազգային օրն է, որի առթիվ Անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում՝ ներկայացնելով կոմիտեի կողմից մշակված` անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները: ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում նոր ստեղծված Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների վերականգնումը, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների շարունակական և…

Հետևողական ենք լինելու

ՀՅԴ առաջարկությունը տնտեսական մրցակցության օրենքի վերաբերյալ Աժ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «տնտեսական մրցակցության, պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու այն պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը նորից հանձնաժողովը քննարկի:…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար տիկին Էվա Սանդքուիսթը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի զարգացման համագործակցության պատասխանատու Իլվա Համմարսթենը և Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության…