Քննարկում

Հայաստանեան անց ու դարձ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ Թէ Հայաստանում ժողովրդի և թԷ միջազգային հանրութեան կողմից, Հայաստանի Մայիսմէկեան իշխանափոխութեանը տւել են զանազան իմաստալից և անիմաստ որակումներ ու գնահատականներ, ինչպէս օրինակ՝ «սիրոյ և հանդուրժողականութեան» կամ «թաւշեայ յեղափոխութիւն», «նոր Հայաստան» և «նոր Հայաստան և նոր Հայրապետ», նոյնիսկ որոշ համացանցերում, Նիկոլ Փաշինեանին անւանել են «ազգային առաջնորդ»։ Վազ անցնելով մի շարք անպատասխանատու և քինախնդիր անձանց…

Ակնարկ. Ուաշինկթընի Կտրուկ Շրջադարձային Վարքագիծը

Միացեալ Նահանգներու նախագահին մօտ հռետորաբանական վերիվայրումներն ու կտրուկ շրջադարձները հետեւողական վարքագիծի բնոյթ կրած են: Այնքան մը, որ ոճի աննախընթաց սաստկացումը, հասցէական վերագրումները, հետեւողներուն մօտ սկսած են տարակուսանքներ ստեղծել յայտարարուածի եւ անոր համապատասխան առնուելիք քայլերու բացակայութիւնը կանխատեսելով: Փիոնկեանկ-Ուաշինկթըն արձանագրուած փոխմեղադրական մագլցողականութիւնը պահ մը աշխարհը համոզեց, որ հիւլէական պատերազմի մեկնարկը սարերու ետին չէ: Կտրուկ շրջադարձը Ուաշինկթընի կողմէ,…

Կանգ առնելու ժամանակը

Ոմանք վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցողը որակում են իբրև արդարադատության իրագործում, իսկ ուրիշների կարծիքով էլ, ընդհակառակը, գործվում են նոր սխալներ: Մենք հասել ենք մի տեղ, երբ այլևս էական չէ, թե որ տեսակետի կրողներն են մեծամասնություն կազմում, որովհետև հարցը այլևս տեղափոխվել է լուծումների այլ հարթակ: Կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը: Կասեն՝ հետո ի՞նչ: Օրենքի…

Ռուսաստանը Եւ Մենք…

Ռուսաստանի վերաբերմամբ, պատմականօրէն գոյութիւն ունեցած են (եւ ունի՛ն) երկու հակադիր կարծրատիպային (stereotypical) մտայնութիւններ՝ հայ քաղաքական կեանքի ֆոլքլորին մէջ: Առաջինը, որ կ՛ըսէ, թէ կարելի չէ որեւէ ձեւով Ռուսաստանին հակադրուիլ կամ նոյնիսկ հակաճառել անոր… քանի որ անկէ կախուած է մեր գոյութիւնը այբէն մինչեւ ֆէ: Ռուբէն Տէր Մինասեան (Ռուբէն Դարբինեանի վկայութեամբ) համոզուած էր, որ մեր ժողովուրդը չէ «սորված»…

Հայտարարություն 2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» թափանցիկության ապահովման մասին

Պետք է արձանագրենք, որ, ցավոք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, նախկին գործելաոճին հավատարիմ մնալով, շարունակում է չհրապարակայնացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները: 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հրապարակած` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով վերլուծությունը քննարկելու նպատակով, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական…

Ակնարկ. Իրաւական Գործընթացով Արձագանգելու Քայլը

Հայ ազգային քոնկրեսի (ՀԱՔ) անդամ Զոյա Թադեւոսեանի յայտարարութիւնը, թէ` Արցախի ազատագրուած տարածքները պէտք է վերադարձնել Ազրպէյճանին, եթէ հիմնախնդիրի լուծումը ատիկա կը պահանջէ, պէտք է ըսել, որ բոլորովին միակ ու նոր զգայացունց յայտարարութիւնը չէ: Թադեւոսեանէն առաջ եւս այդ տարածքներու կարգավիճակին մասին տարբեր ձեւակերպումներ հնչած են, նոյնիսկ անոնց հայկական պատմական պատկանելիութիւնը խնդրոյ առարկայ դարձած է: Թադեւոսեան աւելի…

«Ազատության» և Գասպարիի անհավատալի արկածները Երևանում

Ինքնաբուխ ակտիվիստ Վարդգես Գասպարիի երեկվա ակցիան, որի ժամանակ նա փորձում էր Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը և Ռոբերտ Քոչարյանի նկարը փակցնել ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների մուտքին, հազիվ թե որևէ խելացի մարդ համարի քաղաքական քայլ կամ ակցիա: Գասպարին միանշանակ առաջադրանք էր կատարում, իսկ թե ո՞ւմ առաջադրանքը, կփորձենք հասկանալ ստորև: Բայց նախ մեկ-երկու խոսք այդ ակտիվիստի ոչ քաղաքական…

Ներկայացվել է բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՀ նախագահ Բակո Սահակյանը քաղաքական կուսակցությունների եւ հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգը երկրում կայանալիք բարեփոխումների վերաբերյալ մտքերի փոխանակումն էր: Այդ շարքում նախագահ Բակո Սահակյանի առաջին հանդիպումներից մեկը ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ էր: Առաջնորդվելով ներկազմակերպական ավանդույթներով եւ ընթացակարգով՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն համապատասխան քննարկումներ է կազմակերպել…

Ով է Դաշնակցականը

Թվում է թե հարցն ունի հստակ եւ պարզ պատասխան. դաշնակցականը հայրենասեր հայն է, ով պատրաստ է ծառայել հայությանն ու հայրենիքին եւ եթե հարկ լինի նաեւ կյանքը զոհաբերել հանուն նրանց: Այնուհետեւ: Դաշնակցականը այն հայն է, ով ձգտում է արդարության հայ հավաքականության եւ անհատ հայ մարդու համար եւ պատրաստ է պայքարելու իր ազգակիցների քաղաքական-քաղաքացիական, սոցիալական, տնտեսական եւ…

Ակնարկ. Քաղաքակիրթ Բանավէճ Եւ Զուտ Իրաւական Հարթութիւն

Հայաստանի երկրորդ նախագահի կալանաւորումը տեղի տուած է տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Տարաբնոյթը որոշ տեղեր վերածուած է ուղղակի հակոտնեայ տեսակէտներով եւ իրերամերժ փոխամբաստանութիւններով յատկանշուող ընդհանուր մթնոլորտի: Նման մթնոլորտ քաղաքական եւ հասարակական բեմերու վրայ այդքան ալ անհաւանական կրնայ չթուիլ, եթէ մտաբերենք որեւէ երկրի պարագային նախկին նախագահի նկատմամբ քրէական գործի յարուցման եւ անոր հետեւող կալանաւորման որոշումի պարագաներ: Զգայացունց եղելութիւններուն կը…