
Հալեպում եւ սիրիական տարբեր քաղաքներում ծայր առած մարտական գործողություններից հետո հայկական օրակարգում հայտնված սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդիրը սահմանափակվեց ընդամենը մեկ հարցադրմամբ. պե՞տք է մեր եղբայրներն ու քույրերը տեղափոխվեն Հայաստան, թե՞ պիտի շարունակեն դիմագրավել վտանգին։ Իրար հերթ չտալով` խոսում էին բոլորը. քաղաքագետ ու վերլուծաբան, արեւելագետ ու «Սփյուռքի մասնագետի” թիկնոց հագած մարդիկ։ Ոչ երկար բանավեճից հետո,…















