Հ.Յ.Դ. Հայաստան

Այլ մարզպետների փոփոխության հարցեր չեն քննարկվել, բայց փոփոխությունները չեն բացառվում

Դաշնակցությունը կպահի իր մարզպետներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցերին։ «Ես կարծում եմ՝ ցնցող ոչինչ տեղի չի ունեցել, երբ որ մարզպետը չի բռնացել, չի ճնշել դպրոցի տնօրեններին, համայնքապետերին, որպեսզի իր կուսակցությունը ձայն ունենա, սրա համար մենք պիտի ուրախանանք»,-մանրամասնեց նա։ Շրջանառվում է, որ դաշնակցական մարզպետներից…

Արծվիկ Մինասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում համագործակցության ուղիները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին` բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հետ ունեցած իր արդյունավետ աշխատանքի նախորդ փորձն լուրջ նախադրյալ է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար` ի շահ երկու բարեկամական պետությունների: Դեսպան Սաջադին…

ՀՅԴ-ն կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ

2016թ. ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել. կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Գումարտակին կարող են…

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Վանաձորում դաշինք կկազմեն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Վանաձորի ավագանիում համագործակցության մասին որոշում են կայացրել։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս նշեց, որ Հանրապետականն ու Դաշնակցությունը միմյանց հետ աշխատելու մեծ փորձ ունեն, իսկ այս տարի ստորագրված քաղաքական համագործակցության մասին հուշագիրը հնարավորություն է տալիս համագործակցել նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Մանրամասնելով՝ Արմեն…

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հոկտեմբերի 6-ին հանրապետության մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Օրակարգային մյուս հարցերը վերաբերում էին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովմանը: ՀՀ…

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀԲ-ի պատվիրակությանը` Էրկին Մամադալիևի գլխավորությամ

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ-ի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Էրկին Մամադալիևի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Ողջունելով հյուրերին` Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ…

Նորովի է արժևորում անկախ և հաղթանակած պետականության եռագույնի ներքո ապրելու մեր հաստատակամությունը

Արտակ Սարգսյանի ելույթը` Նոր Ջուղայում Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարության ժամանակ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնությամբ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Նոր Ջուղայի «Արարատ» մարզամշակութային միությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում, նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Տոնակատարությանը ներկա էին Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերապատիվ Տ. Սիփան ծայրագույն վարդապետ Քէչէճեանը, քահանայից դասը, օրվա բանախոս պատմաբան, Հանրային խորհրդատվության և…

Եկեք չշփոթենք ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների հետ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Նրա խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է…

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն: Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է. «Հասարակությունում…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտորին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար: «Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ մարդկանց…