Հ.Յ.Դ. Հայաստան

ՏԻՄ ընտրություններին կատարելու եմ այն, ինչ որ օրենսդրությամբ մարզպետին վերապահված է

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառանալով առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ասաց, որ Շիրակի մարզի տարբեր համայնքներում տեղի ունենալիք ընտրությունների ընթացքում իր դերակատարումը լինելու է օրենքի սահմանում: «Բնական է՝ տարբեր պետական կառավարման մարմիններ ունեն իրենց՝ ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները, ես ընդամենը կատարելու եմ այն, ինչ որ օրենսդրությամբ մարզպետին վերապահված է: Կարևոր է այն, որ…

ՀՅ Դաշնակցության Հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման 25֊ամյակի առիթով

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման: Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետության…

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ջերմությամբ են հիշել ամիսներ առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում զրուցել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև տարածքային և տնտեսական համագործակցության, ինչպես նաև երկկողմ…

Բուհերում հնարավոր է հրաժարվենք պետական քննություններից

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ուսումնական հաստատությունների տնօրենների հետ վերջին օրերին անցկացված ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ նշեց, որ կրթության ոլորտում առաջիկայում կլինեն լուրջ փոփոխություններ: Մասնավորապես` ավագ դպրոցում` 12-րդ դասարանի վերջին կիսամյակում, աշակերտը հնարավորություն կունենա սովորելու այն 3 առարկաները, որոնք հետագայում պետք կլինեն մասնագիտական ընտրություն կատարելիս: Հաջորդ տարի այս մոդելը կկիրառվի 12-րդ դասարանում ամբողջ ուսումնական տարում:…

4-րդ և 9-րդ դասարանի քննությունները բանավոր կլինեն

տնօրենները գոհ են փոփոխություններից ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շարունակում է հանդիպել դպրոցների տնօրենների հետ` օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում: Այսօր ԿԳ նախարարը օգոստոսյան քննարկումներ անցկացրեց Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ: Նախարարը նշեց, որ, ըստ էության, այն բոլոր ծրագրերը, որոնց մասին կանխավ խոսվել էր, բավականմեծ ծավալով կատարված են, և հիմա արդեն տնօրեններին է ներկայացվում փոփոխությունների ողջ փաթեթը:…

Ուսանողներին հնարավորություն կտրվի բակալավրիատն ավարտել 3 տարում

Օգոստոսի 26 – ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու: ԿԳ նախարարը նախ ներկայացրեց ԿԳ ոլորտում առաջիկայում կատարվելիք փոփոխությունները: Նա նշեց, որ սեպտեմբերին քննարկման կդրվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որը մի շարք փոփոխություններ է կրել: Մասնավորապես` ուսանողը լրացուցիչ առարկաների հաշվին կարող է որոշակի թվով…

Ինչ են քննարկել ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 2-րդ հանդիպմանը

պարզաբանում է Արսեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները քաղաքական համագործակցության շրջանակներում երկրորդ անգամ հանդիպել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը: Ստեղծված ձևաչափը, որը ստացել է «4+4+1» (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) անվանումը քննարկելու համագործակցության հուշագրով ամրագրված նպատակների իրականացման հաջորդականության, ժամանակացույցի, իրականացման գործողությունների վերաբերյալ հարցերը: – Հուլիսին Tert.am-ի հետ զրույցում ասել…

Քննարկվել են մարզային հիվանդանոցների խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի և մարզպետների մասնակցությամբ քննարկվել են մարզային առողջապահական հաստատությունների արդիականացման, բժշկական օգնության որակի բարելավման և այլ հարցեր։ Մասնավորապես` անդրադարձ է կապարվել Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտ բժշկական կենտրոն» և «Աշտարակի բժշկական կենտրոն», Շիրակի մարզի «Սամարիթեր վերականգնողական կենտրոն», «Գյումրու ծննդատուն», «Մարալիկի առողջության կենտրոն», Գեղարքունիքի մարզի…

Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ: Այս մասին օգոստոսի 25-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել:Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն…

Կառավարությունը կաջակցի մարզերում խնդիրների լուծմանը

Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով, 20 մլն դրամ՝ մարզի Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու…