Հ.Յ.Դ. Հայաստան

Հանդիպում ԵՄ հայաստանյան գրասենյակում

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար` դեսպան Պյոտր Սվիտալսկու հրավերով այսօր ԵՄ Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: Զրույցի առանցքում ՀՀ ներքաղաքական օրակարգն էր և այդ համատեքստում ՀՅԴ մոտեցումները։ Անդրադառնալով հետսահմանադրական զարգացումներին` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մասնավորապես ընդգծեց, որ նոր Սահմանադրությունը ոչ միայն երկրի կառավարման արմատական…

ՀՅԴ-ն իշխանությունների հետ ստորագրելու է ոչ միայն համագործակցության փաստաթուղթ, այլև՝ ճանապարհային քարտեզ

ՀՅԴ-ն իշխանությունների հետ ստորագրելու է համագործակցության համաձայնագիր, որտեղ ներկայացված կլինի նաև ճանապարհային քարտեզ, թե ինչպես են ուժերը պատկերացնում պետության, ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել նաև այսօր: – Ե՞րբ է ստորագրվելու իշխանություն-Դաշնակցություն համագործակցության փաստաթուղթը: –…

Համագործակցում ենք, որովհետեւ ժողովրդին պետք են բարեփոխումներ

-ՀՀԿ-Դաշնակցություն համագործակցության այն ձեւաչափը, որի վերաբերյալ պատրաստվում եք հուշագիր ստորագրել, հենց ա՞յն է, ինչ դուք եւ ձեր գործընկերները նկատի ունեիք՝ խոսելով իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ -Համագործակցության պաշտոնական փաստաթուղթը չկա, հետեւաբար այդ հարցին պատասխանելը դեռ վաղ է։ Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգին, ապա դա բոլորովին այլ բան է ենթադրում։ Խոսքը վերաբերում է նրան,…

Եթե դժվար վիճակում դու բեռ չես վերցնում, հեշտ պայմաններում բոլորը կվերցնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Էդուարդ Շարմազանովն, ըստ էության, հաստատեց մամուլի այն հրապարակումները, որ ՀՅԴ-ին կտրամադրվեն երեք նախարարական պորտֆել և երկու մարզպետի պաշտոն: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելո՞վ են այդ երեք պորտֆելները տրվել Դաշնակցությանը, թե՞ այդ երեք ոլորտներում են մեր խնդիրները: – Մեր խնդիրներն ամենուր են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ և՛…

Օրը գալու է, չէ՞, հետո ի՞նչ են ասելու

Թերթերից մեկն այսօր հերթական զառանցանքն է տպագրել ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների մասին: Մասնավորապես` «Ժամանակ» թերթը գրել է, թե իբր ՀՅԴ-ում ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ վիճել են, զանգահարել նախագահի նստավայր եւ բացատրել, թե ներքին անհամաձայնության պատճառով համագործակցությունը կարող է չկայանալ: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հրապարակված նյութը «ծայրեծայր սուտ եւ հակադաշնակցական զառանցանք» որակեց: «Օրը գալու…

Սա պաշտոնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցություն է

Սա պաշտոնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցություն է ծրագրերի, անելիքների, նպատակների շուրջ, պաշտոնները տասներորդական հարց են. «Շանթ» հեռուստաընկերության եթերում, հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին, երեկ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների մասին նա նախ մանրամասնեց, որ մինչև այս պահը դրանք ընթացել են ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի…

Սա դասական կոալիցիա չէ, սա համագործակցություն է

Այսօր կա աշխատելու դաշտ և Դաշնակցությունը պատրաստ է աշխատել, ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Սա դասական կոալիցիա չէ, կարծում եմ՝ սա համագործակցություն է, և բառերի հետևից ընկնելը բան չի ավելացնում։ Երեկ այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ «Չեմ կարծում, որ եզրաբանությունը կարևոր է։ Մենք բազմիցս…

Վարկային համաձայնագրերի գլխավոր խնդիրը

Վարկային համաձայնագրերի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ արդյունավետության հարցը, թե որքանով են այս վարկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք լրացուցիչ բեռ չեն տարբեր վարկային համաձայնագրերը՝արտաքին պարտքի ավելացման առումով: Միաժամանակ Մինասյանը նկատեց, թե կան համաձայնագրեր, որոնք չպետք է դիտարկել ընդհանուր լույսի ներքո: «Օրինակ՝ ճանապարհաշինության…

Կա մեծ պատասխանատվություն, անհանգստություն և աշխատելու ցանկություն

Առաջին անգամ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին խոսվել է սահմանադրական հանրաքվեից մեկ-երկու շաբաթ անց. երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանաձև» հեռուստահաղորդման ժամանակ, ի պատասխան հաղորդավար Արտակ Ալեքսանյանի հարցին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Եթե լրջորեն ուսումնասիրեք ՀՅԴ-ի վերջին տարիների ընթացքը և գործունեությունը, ապա կգտնեք այդ հիմքերը: Սա մեկ-երկու օրվա մեջ ծնված գաղափար չէր, հիմքերը շատ ավելի…

Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն

Ոչ ոք չի հայտարարել, որ երեկվա դրությամբ բանակցությունները պետք է ավարտվեին. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկվա դրությամբ չավարտվեցին իշխանությունների հետ բանակցությունները համագործակցության շուրջ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք ունենք առնվազն երեք խնդիր, որոնք պահանջում են ժամանակ, աշխատանք, քննարկումներ: Առաջին խնդիրն այն է, որ հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է…