Հ.Յ.Դ. Հայաստան

Ժամ առաջ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Աղվան Վարդանյանը դատապարտում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին: «Շարունակական գործողությունները Ազատության հրապարակում, լրագրողների հանդեպ բռնությունները դատապարտելի են, և մենք բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի…

ՀՅԴ-ն օրենքի նախագիծ է նախապատրաստում էլեկտրաէներգիայի սակագնի և էներգետիկ համակարգի վերաբերյալ

ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը, արդյո՞ք հետևողական կլինի այն հայտարարություններին, որ պետք է ստուգումներ անցկացվեն ոլորտում, և որ պետք է կանխարգելել էլեկտրաէներգիայի թանկացումը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իսկ մենք մեր ո՞ր խոսքին հետևողական չենք եղել»: Պատգամավորը հավելեց, որ առաջիկայում Դաշնակցությունը շրջանառության մեջ է դնելու…

Եվրոպայի խորհուրդը դառնում է Միլի Մեջլիս

Ոչինչ չի փոխվելու «Ուզում եք վաղն իսկ փոխեք մեր պատվիրակությունը, տարեք այդ քննադատողների համար ամենից ընդունելի անձանց, վստահ եմ` ոչինչ չի փոխվելու, այդ պայմաններում նրանք որեւէ բան չեն կարողանա անել: Այդ կերպ մտածողներին կասեմ` գնացեք Միլի Մեջլիս ու կանխեք, որ հակահայկական փաստաթուղթ չընդունվի: Կան օբյեկտիվ պատճառներ,…Արմեն Ռուստամյան Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար…

Բախում` ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

Այսօր, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի շենքի առջև տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ դադարեցվի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստը, և հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի ու բացատրություն տա իրենց կատարված ապօրինությունների վերաբերյալ: Ոստիկանները ցուցարարներին թույլ չէին տալիս մայթին ակցիա իրականացնել, այդ իսկ պատճառով վերջիններս ստիպված էին…

Ինչ հետևանքներ կունենա Պետական պարտքի մասին օրենքի փոփոխությունը

Օրերս կառավարությունը հավանություն տվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին, ըստ որի՝ հետագայում պետական պարտքը դառնում է կառավարության պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը ձևավորվում է Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերից: Ըստ մեկնաբանությունների, այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, որպեսզի կառավարությունը կարողանա հետագայում մեծ պարտքեր վերցնել տնտեսության զարգացման համար: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը…

Սահմանադրական բարեփոխումների հարցում չեզոքությունը կարող է մինուս լինել քաղաքական ուժերի համար

Սահմանադրական բարեփոխումների հարցի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկումներ չեղան ԱԺ-ում: Ավելին` սահմանադրական բարեփոխումների հարցը փորձում է ավելի շատ ստվերում թողնել ընդդիմության մի մասը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: – Պրն Մինասյան, ընդդիմությունը կարծես թե փորձում է Սահմանադրական բարեփոխումների հարցը թողնել ստվերում: Լուրջ քննարկումներ կարծես թե չեն…

2017թ. ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, վերջին շրջանում երկու նոր կուսակցություններ են բացվել և դեռ բացվելու են: Արդյոք դա նշանակում է, որ հին կուսակցությունները սպառել են իրենց: – Ես բոլորի մասին չեմ կարող դատողություն անել: Դաշնակցությունը, բնականաբար, չի սպառել իրեն և ամենահներից է, բայց անընդհատ ինքնավերանորոգվող և ժամանակին…

Բոլոր նրանք, ովքեր վնաս են պատճառել ՀԷՑ-ին, պետք է դիտվեն հանցագործներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: -Պարոն Մինասյան, ձեր առաջարկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը հետ ուղարկելու, առնվազն վեց ամիս սակագինը չթանկացնելու և համակարգն անկախ փորձաքննության ենթարկելու մասին, մերժվեց: Ինչո՞ւ եք կարևորում այս քայլերը: Էլեկտրաէներգիայի սակագնի անգամ մեկ դրամ թանկացումը բերելու է մեր տնտեսության վրա խիստ բացասական ազդեցության:…

ԵԽԽՎ-ն փորձում է ԼՂՀ հարցով նոր ձևաչափ ստեղծել Մինսկի խմբի շրջանակներից դուրս, ինչն անընդունելի է

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչպես է եղել, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունվել է «խայտառակ փաստաթուղթ», որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում և դառնալու է բանաձև: Նշենք, որ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթղթում գրված է. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը». հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն…