Հ.Յ.Դ. Հայաստան

Ներքաղաքական պայքարը 100 – ամյակի հետ կապելն անընդունելի է

«Ոստիկանությունը անհամաչափ է գործել, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բոլոր մանրամասները ճշտվեն: Եվ դեմ էլ չենք, ամեն ինչ քննարկել ղարաբաղյան իշխանությունների հետ»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ անընդունելի է համարում այդ քաղաքական ուժերի ձգտումը՝ կապել ներքաղաքական պայքարը 100 ամյակի հետ, քանի որ դա թուլացնում է…

Ինչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների բազմաթիվ հորդորներն անտեսեց

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով երկու օր առաջ Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին, լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ պաշտոնական տեսակետը. «Կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը` բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակներն անընդունելի են, հատկապես կարգախոսը` «Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի», դա…

Մենք ՓՄՁ-ներին աջակցում ենք կոնկրետ գործով

Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Արդեն որերորդ օրն է՝ առևտրականները բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի առջեւ` պահանջելով կասեցնել օրենքը: Yerkir.am-ը մի քանի օրից ուժի մեջ մտնող օրենքի, առեւտրականների բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ՀՅԴ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ: Մեր թղթակցի հետ…

Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելից

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցն է։ Երեւանում՝ ոստիկանության գլխավոր շենքի մոտ տեղադրված կիսանդրու առջեւ, Արամ Մանուկյանի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ ՀՅԴ գործիչները։ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, Արամ Մանուկյանը ցույց տվեց, որ առանց ազգային մտածողության հնարավոր չէ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ուղերձ է հղել Հայոց Բանակի օրվա առթիվ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձով է հանդես եկել Հայոց Բանակի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսաներեք տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակն ու Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններ անցան, լրջագույն մարտահրավերներ դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել։ Հայոց Բանակի 23-րդ տարեդարձն է այսօր: Ու, չնայած…

ԵՏՄ-ում Հայաստանը կարող է ավելի շատ պատրաստի արտադրանք արտահանել

Եվրասիական միությունում Հայաստանը կարող է ավելի շատ պարտաստի արտադրանք արտահանել: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին, հանրապետության եվրասիական ինտեգրման հեռանկարներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: ԵՄ-ին եւ ԱՊՀ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման գրեթե հավասար մասնաբաժինը՝ 30-35%: Այդուհանդերձ, արտահանման կառուցվածքը կատարելապես տարբեր է: ԵՄ-ում հիմնականում արտահանվում է հումքային արտադրանք՝ մետաղական…

Հանուն ո՞ր պետության է կայացվում դատավճիռը

Գյումրու սպանդի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նա նշեց, որ լայնորեն քննարկվող թեմաներից մեկը այն է, որ համաձայնագրերը մեկնաբանվում են տարակերպ, թե ռուսական, թե հայական դաշտում: Պատգամավորը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային խումբ, արդյոք՞ քննարկվել է այդ հնարավորությունը: «Ինչ սխեմաներ եք պատրաստում,…

Կարևորը գործի ամբողջական, խորքային բացահայտումն է

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից փրկված, սակայն մեկ շաբաթ անց մահացած` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը ներկա էին նաև Դաշնակցության ներկայացուցիչներ: «Սա համազգային սուգ է, քանի որ խոսքը հայոց սրբագույն արժեքներից մեկի` ընտանիքի ոչնչացման մասին է: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, չի կարող սա նորմալ ընդունել և չսգալ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ցավակցում է

եւ վերահաստատում` դատաքննությունը պետք է կայանա ՀՀ-ում, ՀՀ օրենքներով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը:…