Հ.Յ.Դ. Հայաստան

Արա Նռանյանը որեւէ պաշտոն չի ստանալու

Արա Նռանյանը որեւէ պաշտոն չի ստանալու, ու ՀՅԴ-ն էլ իշխանությունների հետ կոալիցիա չի կազմելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՀՅԴ անդամ Արա Նռանյանը նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ (Նախարարը Վաչե Գաբրիելյանն է): «Ինչու է ամեն անգամ նման արձագանք ստանում որեւէ դաշնակցականի՝ որեւէ…

ԱԺ-ն ընդունեց քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ հայտարարություն

Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ: Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Քվեարկությանը չմասնակվեց 14 պատգամավոր: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ԱԺ ՀՀԿ…

Այն, ինչ ուզում էինք, ստանում էինք` բոյկոտն ինչի՞ էր պետք

Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարման կարգով ելույթ ունեցով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով երկրում ստեղծված «բեսպրեդել» վիճակը, երբ տարբեր կարգի թափթուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ չակերտավոր հայրենասերը կարող է հարվածել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, ԲՀԿ-ն առաջարկում է մինչև արտահերթի օրակարգին անցնելը, երբ յոթ վարկային պայմանագրով հերթական անգամ մեծացվելու է երկրի արտաքին…

Ադրբեջանի տնտեսական ներուժի անկումը նյարդայնացնում է իշխող վերնախավին

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ադրբեջանական զինուժի ակտիվությունը սահմանին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքի ցուցադրությունն է, որի նպատակներից է, որ Իլհամ Ալիևը ցույց տա իր հասարակությանը, թե իբր իրենք խնդիրը դեռ չեն լուծել: «Սա կապված է Ադրբեջանի ներկայումս դիտվող տնտեսական ներուժի անկման հետ: Նյարդայնացնում է իրենց՝ իշխող վերնախավին, այս ամենը և քանի որ…

100-րդ տարելիցին պետք է խոսել հետեւանքների հատուցման մասին

2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ մենք ազգովի սկսենք խոսել ոչ միայն դրա փաստացի ճանաչման, ժխտումը քրեականացնելու մասին, այլ նաև Ցեղասպանության հետևանքների հատուցման մասին: Այսօր, դեկտեմբերի 10-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Սա Թուրքիան էլ է հասկանում…

ԿԲ-ն փորձում է շուկայից վերացնել խուճապային տրամադրությունները

«Դրանով Կենտրոնական բանկն ուզում է ասել, որ խուճապի մատնվել պետք չէ, մենք ունենք անհրաժեշտ պաշարները և կարող ենք ապահովել արտարժույթի պահանջարկը, որպեսզի տատանումները կտրուկ չլինեն»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԿԲ-ի երեկվա հայտարարությունը, որ յուրաքանչյուր օր սակարկության միջոցով իրականացվելու է արտարժույթի վաճառք՝ նախապես հրապարակած առավելագույն քանակով: Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը դա անում է, որպեսզի…

ՀՅԴ – «Արդար Ռուսաստան»՝ հանդիպում Մոսկվայում

ՀՅԴ պատվիրակությունը դեկտեմբերի 7-9-ը Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» ընդդիմադիր կուսակցության հրավերով լինելու է Մոսկվայում: ՀՅԴ-ն դեռևս 2007թ. հունիսի 3-ից «Արդար Ռուսաստան» կուսակցության հետ ստորագրել էր համաձայնագիր՝ համագործակցության մասին, որը նախատեսում էր պարբերաբար շփումներ և տեսակետների փոխանակում: Հանդիպումներ են նախատեսված ամենաբարձր մակարդակով, գլխավոր հանդիպումը նախատեսված է «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: «Արդար Ռուսաստան» ընդդիմադիր…

Ձեռնպահ քվեարկելու փաստը պետք չէ վերածել մեծ խնդրի

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, եթե, սովորաբար, Դաշնակցությունը միասնական է քվեարկում, ասաց. «Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանը անհատական խնդիր ուներ: Մենք ըմբռնումով մոտեցանք: Որևէ խնդիր չկա, մենք ներկայացրել ենք այդ հարցի հետ կապված`…

ՀՅԴ-ի համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը անվտանգության հարց է

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը` Ազգային ժողովում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկան ժամանակ Ցանկացած ազգի, ինչու չէ նաև առանձին անձի որակն ի հայտ է գալիս, երբ նա ճիշտ է կարողանում որոշել ինչին հարմարվել, ինչի դեմ կյանքի ու մահու…

ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հարակից զեկուցող ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պարտավորություններ է ստանձնել եւ հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ-ին միանալով Հայաստանն իր պարտավորությունները փոխանցելու է ԵՏՄ-ին , և առհասարակ, ինչպես՞…