Հ.Յ.Դ. Հայաստան

Սակագնի բարձրացման այլընտրանք

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը սոցիալական և տնտեսական արդյունավետության լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին ՀՅԴ խմբակցությունում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ի վերջո յուրաքանչյուր նման բարձրացում ազդում է ապրանքների ինքնարժեքի վրա և այստեղ պատասխանատվություն ունի կառավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վարդանյանը: Նա նշեց,…

Դրամական նոր ռեֆորմի ժամանակն է

ՀՅԴ-ն 2013 թ-ի բյուջեի ընդունմանը դեմ էր քվեարկել, այսօր արձանագրվում է, որ ՀՅԴ մոտեցումները ճիշտ էին, անցած տարվա բյուջեի կատարողականը հաստատում է դա: ԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2013թ բյուջեի կատարողականը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2013թ-ին Դաշնակցությունը դեմ է արտահայտվել բյուջեին երկու հիմնարար պատճառով, որ 2013թ նախագծված բյուջեն չէր կարող ապահովել…

ԱԺ ոչ իշխանական ուժերը դեմ կքվեարկեն 2013թ. պետբյուջեի կատարողականին

ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականին, այսօր, Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին հայտարարել է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ որևէ կատարողականի հաշվետվություն չի կարող ընկալելի լինել…

Մենք տեր ենք կանգնելու ժողովրդի պահանջներին

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ քառյակն այսօր ներկայացրել է 12 կետից բաղկացած հայտարարությունների ցանկ և կոչ արեց իշխանություններին մեկ անգամ ցույց տալ, որ ընդդիմության հետ նույն նավի մեջ են։ «Ակնկալում եմ՝ կլինեն տարաբնույթ մեկնաբանություններ, կոչ կանեի լուրջ վերաբերվեք այդ հայտարարությանը ու իրականություն դարձնենք համագործակցությունն ընդդիմադիր դաշտի…

Քննարկում Միկոյանի արձանի թեմայով

Դաշնակցութան Երեւանի քաղաքային կոմիտեն Միկոյանի արձանի թեմայով քննարկում էր կազմակերպել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մտադրության մասին տեղեկատվությունը բուռն բողոք է առաջացրել հասարակության շրջանում: Քննարկումն ընթանում է հարցազրույցների, բանավեճերի մակարդակով, սակայն պետական մարմիններն անընդհատ փորձում են շեշտել, թե փաստագրական առումով իրենց ձեռքի տակ ոչինչ չկա, եւ դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել. այսօր’ Երեւանում…

Նախագահի հեռացումը Հայաստանին չի փրկի

Սերժ Սարգսյանի պարզապես հեռացումը Հայաստանին չի փրկի: Այս մասին հունիս 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ Կառավարութանը Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական քառյակի («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցություն, ՀԱԿ «Ժառանգություն») կողմից ներկայացնելով 12 պահանջները: Նա հիշեցրել է, որ քառյակը սպասում է իր պահանջների իրականացմանը մինչեւ սեպտեմբերի 30-ը. «Հակառակ դեպքում մենք նորից կհավաքվենք…

ԱԺ ոչ իշխանական ուժերը հրապարակեցին 12 կետերը

ՀՀ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը: Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները…

Պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց

Երեկվանից «Օրինաց երկիր» կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել: Նպատակն է՝ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոսանոց համաժամանակն ընտրակարգին անցնելու շուրջ: Այս հարցի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի թղթակիցը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: -Պարոն Վարդանյան, ՕԵԿ-ը խորհրդակցություններ է անցկացնում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու…

ՀՅԴ – ն պահանջում է Միկոյանի արձանի տեղադրման որոշումը չեղյալ հայտարարել

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. Ս/թ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։ Որոշումը սուր քննադատության արժանացավ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից, սակայն քաղաքապետարանը համառորեն…