Հ.Յ.Դ. Հայաստան

Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է

Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք, թե ինչքանով Հովիկ Աբրահամյանը կարդարացնի իրեն: Նոր վարչապետի նշանակման մասին տեղեկությանն արձագանքել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանը կարող է տնտեսությունը հանել ճգնաժամից եւ ինչքանով է ճիշտ նրա նշանակումը, Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք»: Էդուարդ…

ԱԺ-ում արտահերթ նիստ ենք հրավիրելու եւ ՍԴ որոշումից բխող նոր օրենք ընդունենք

Այսօր Մատենադարանի մոտ «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նախ նշեց, որ կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը իրականում մեծ հաջողություն է, որովհետև ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ օրենքի պարտադիր բաղադրիչը: «Ցավոք այն ոգևորությունը, որ ապրում էր ժողովուրդը ՍԴ որոշման օրը, իրենց հակաօրինական հայտարարություններով փորձեցին կոտրել…

Կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ -Նախօրեին տարածված «սենսացիոն» լուրերից մեկն այն էր, որ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը «առաջին դեմքերի» մակարդակով հանդիպել են, բայց ՀՅԴ-ն այդ հանդիպմանը չի մասնակցել։ Սրանից հետեւո՞ւմ է, որ ձեր եւ «քառյակի» մյուս ուժերի ջրերը նույն առվով չեն հոսում։ -Դաշնակցությունը ունի իր ուրույն մոտեցումները, պատկերացումները ցանկացած…

Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների տնտեսական համաժողովը

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱԺ ոչիշխանական ուժերի՝ ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» «Տնտեսական նոր քաղաքականություն» խորագրով համատեղ համաժողովը։ Մասնակցում էին ԲՀԿ խմբակցության պատգամավորների հիմնական մասը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, «Ժառանգություն»–ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը և Արա Նռանյանը: Համաժողովին ներկա էին նաև քաղաքական այլ գործիչներ, փորձագետներ,…

ՀՅԴ-ն կառավարությունում կոալիցիա կազմելու հարց չի քննարկել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը երբեք անձերի խնդիր չի դրել, այդ է պատճառը, որ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման նպատակով ՀՀ Նախագահի հրավիրված խորհրդակցությանը կուսակցության ներկայացուցիչները որեւէ մեկի անունը չեն տվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով կլինի վարչապետի պաշտոնի՝ բոլորի համար նախընտրելի թեկնածուն: «Մենք դրել…

Կիպրոսի Խորհրդարանը Յարգեց Հայկական Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակը

Կիպրոսի Ներկայացուցիչներու Տունը այսօր, 10 Ապրիլ 2014, Զատիկի դադարէն առաջ իր վերջին նիստին, մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգեց յիշատակը 1915-ի հայկական ցեղասպանութեան զոհերուն: Այս առթիւ, Ներկայացուցիչներու Տան նախագահ Եաննակիս Օմիրու, անդրադառնալէ ետք մէկ ու կէս միլիոն հայ նահատակներուն նշեց, թէ Կիպրոսի յոյն ժողովուրդը խոր յարգանքով կը խոնարհի թրքական բարբարոսութեան զոհ գացած անմեղ զոհերու յիշատակին առջեւ…

Այս փուլում կուսակցությունների ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ օրակարգում չկա

Երեկ Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը բացակայում էր ՀՅԴ-ն: Հանդիպմանը ՀՅԴ-ի ներկայացուցչի բացակայությունը մի շարք հարցադրումների առիթ էր դարձել ԶԼՄ-ների համար: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, որ կուսակցության ղեկավարների հանդիպման հարցը բազմիցս քննարկվել…

ՀՅԴ-ն հեղափոխական ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանից

1in.am – հարցազրույցը ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյան հետ – Պարոն Համբարձումյան, տեղյա՞կ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքից: – Չէ, այս պահին որևէ տեղեկատվության չեմ տիրապետում: – Իսկ Դաշնակցությունում նիստ և որոշում եղե՞լ է, կոալիցիային միանալու որևէ ներքին համաձայնություն կա՞: – Որևէ որոշման մասին այս պահի դրությամբ չեմ կարող խոսել: Ասել ենք արդեն՝ մենք…

Դաշնակցության մոտեցումները հստակ են և չեն կարող հակասել Դաշնակցության տեսակետներին

Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Արդեն ավարտվել է վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը: Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկություններ` իրավիճակի հետ կապված, փոփոխությունների…

Նախագահը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպման

Նոր վարչապետի նշանակման շուրջ խորհրդակցելու համար հանրապետության նախագահը այսօր հանդիպման է հրավիրել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին: Սա նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն հանդիպման գնալու է։