Հ.Յ.Դ. Հայաստան

Հրաչ Մուրադյանի հարազատները արդարացի են համարում Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը

Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված Հրաչ Մուրադյանի հարազատները ճիշտ եւ արդարացի են համարում սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը, քանի որ ի սկզբանե վստահ են եղել, որ նա կապ չունի նախկին գյուղապետի սպանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը: «Մենք իր մասով կասկածներ չենք ունեցել ի սկզբանե, ստացվում…

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե այսօր հանդիպել են՝ քննարկելու ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի վաղը կայանալիք արտահերթ նիստի մասին որոշ հարցեր: Խմբակցության ղեկավարը նշեց, թե հանձնաժողովը նիստ է հրավիրում, քանի որ մեծամասնություն է և…

Խորհրդարանական 4 ուժերն առաջարկում են հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել

Այսօր` ժամը 17:00-ին, ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունները` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, և այլընտանքային ԲՀԿ-ն հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը նշեց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կազմվում է յուրաքանչյուր նստաշրջանում և գործում է մինչև հաջորդ նստաշրջանի սկիզբը: Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի` հաշվիչ հանձնաժողովի…

Համաձայնագիրը վավերացված չէ. ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 1.2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագրի քվեարկությունը: 2.Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ…

ԱԺ-ում քվեարկությունն օրինական չի եղել. Կտանք քաղաքական գնահատական ու կդիմենք ՍԴ

ԱԺ-ում այսօր հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը բոյկոտած ոչ իշխանական 4 խմբակցությունները հայտարարում են, որ քվեարկությունը չի կայացել, քանի որ այն կարգի խախտումով է տեղի ունեցել։ Ձեռքով քվերակություն կազմակերպելու համար հաշվիչ հանձնաժողովն իրեն վերապահված գործողությունները չի կատարել, հետեւաբար, քվերարկությունն օրինական չի կարող համարվել։ Այս մասին քիչ հետո ԱԺ-ում ասուլիս կանեն եւ հայտարարություն կտարածեն քվեարկությունը բոյկոտած խմբակցությունների…

Վավերական համաձայնագիր

civilnet.am-ի «Դիտակետ» հաղորդաշարի հյուրն է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: …Արծվիկ Մինասյանն ասում է, որ ԱԺ մեծամասնության կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումն անօրինական է: Նրա խոսքով՝ եթե իշխանությունները շարունակեն պնդել, որ վավերացումն օրինական է, իրենք կդիմեն Սահմանադրական դատարան։ civilnet.am

Արտահերթ նիստ Ազգային Ժողովում. Դաշնակցությունը դեմ է քվեարկելու գազի համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկով Ազգային ժողովը դեկտեմբերի 20–ին հրավիրել էր արտահերթ նիստ։ Քննարկվում էր դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ առաջարկով՝ 4 նիստ անցկացնել մինչև ժամը 20:00-ն, յուրաքանչյուր նիստ՝ մեկուկես ժամ…

Պարտադիր կուտակայինի երաշխիքային հիմնադրամը կեղծ է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն արդարացնելիս ԱՊՊԱ-ն որպես օրինակ ներկայացնելը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մասին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ 2014թ. բյուջեի քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետն իր եզրափակիչ ելույթում կենսաթոշակային ռեֆորմը համեմատեց ԱՊՊԱ-ի ռեֆորմի հետ` ասելով, որ այն ժամանակ էլ մարդիկ դեմ…

«Պահանջում ենք մեր իրավունքը». ընդդեմ կուտակայինի երթ դեպի ՍԴ

ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները և «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամներն այսօր, դեկտեմբերի 17-ին հավաքվել են Երևանի Ազատության հրապարակում, որտեղից մեկնարկել է երթ դեպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:Ակցիայի մասնակիցները, հանդես են եկել «Պահանջում ենք»,…