Հ.Յ.Դ. Հայաստան

Նոր օրենքով պետությունը խուսափում է իր նվազագույն պարտավորություններից

Օրերս մեծ աժիոտաժ առաջացրեց կառավարության` ԱԺ ներկայացրած օրենքի նոր նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները: Այս օրինագծին դեմ են արտահայտվել ընդդիմադիր պատգամավորները: Դեմ արտահայտվելու պատճառներն ու դիտարկումները Yerkir.am-ին ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: -Պարո’ն Մինասյան, նոր օրենքի նախագծին դեմ արտահայտվելու Ձեր հիմնական նկատառումները որո՞նք են: -Խնդիրն…

Ճշմարիտ ընդդիմության համար ճիշտ ուղղությունը արտաքին քաղաքականության ոլորտում իշխանություններին աջակցելն է

Այսօր, հոկտեմբերի 25 -ին, ԱԺ ավանդական ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների խնդրանքով պատասխանել է նախօրեին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ խմբակցությանն ուղղված քննադատությանը, որով վերջինս, ըստ էության, կասկածի տակ է առել ՀՅԴ-ի` ընդդիմություն լինելը: Աղվան Վարդանյանն անընդունելի է համարել, որ ինչ-որ մեկը` լինի Նիկոլ Փաշինյանը, թե` այլ ոք, քննադատի ՀՅԴ-ի ընդդիմություն լինել…

Երթ` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով

Հոկտեմբերի 29-ին` ժամը 16:00-ին, «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են կազմակերպելու դեպի նախագահական նստավայր ` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` կոչ անելով բոլոր նրանց, ում համար թանկ է սպանված գյուղապետը` միանալ երթին: Ստորեւէ ներկայացնում ենք Արմեն Ռուստամյանի…

Անհրաժեշտ է բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար, որպեսզի հետագայում որևէ ստահակի մտքով չանցնի հայի այդ տեսակի դեմ ոտնձգություն իրականացնել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հայի այդ տեսակով ենք մենք պետություն ենք ձեռք բերել, պետություն պահպանել և պետություն ենք կառուցում: Այս դավադրությունն ուղղված էր բոլորիս…

Առաջարկը ՀՅԴ-ին չի բավարարել

Հովիկ Աբրահամյանն ուզում է անձամբ ընտրություն կատարել Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Քննարկումը վերաբերել է Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորմանը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը սահմանելուն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է, որ ԱԺ նախագահի կողմից ներկայացված նախագծով առաջարկվել է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձեւավորման համար յուրաքանչյուր խմբակցություն…

Կան հսկայական թվով հոգևորականներ, որոնք դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից

Հոգևոր դասի ներկայացուցիչները ներկայումս աշխատանքային օրենսդրությունից դուրս են, և ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար է գտնում նրանց բերել օրենսդրական դաշտ: «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, փաստորեն, չեն էլ կարողանում օգտվել սոցիալական պաշտպանության` կենսաթոշակային համակարգից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: Ժողովրդի շրջանում ընդունված խոսքը, թե հոգևորականին պահում է ժողովուրդը արդեն անցյալում է և…

ՀՅԴ-ն հնարավոր է դադարեցնի մասնակցել ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին

Արծվիկ Մինասյանի հայտարարությունը Այսօր պատգամավորի վարքագծի կանոնների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախ մտահոգություն հայտնեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերը հավասարակշռված չեն, ուժերի դասավորվածությունը չի ենթադրում, որ ընդդիմությունը կարող է իր որոշումն անցկացնել, ուստի այդ հանձնաժողովի որոշումներից շատ բան սպասել չի կարելի: Արծվիկ Մինասյանի խոսքերով՝…

Հայաստանի քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ լուծելու Ադրբեջանի հայերի խնդիրները

Ադրբեջանահայ փախստականները պետք է գրանցվեն որպես սուբյեկտ: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ադրբեջանահայերի խնդիրները քննարկելու ժամանակ: Նրա խոսքով՝ ադրբեջանահայերի մեջ պետք է համընդհանուր համաձայնություն տիրի: «Նրանց խնդիրները լուծելու համար գոյություն ունի դիվանագիտություն՝ լինի խորհրդարանական, թե ազգաին: Պետք է հասնել նրան, որ հայ փախստականների խնդիրները պաշտոնական բանակցությունների մի մաս…

Ընկեր Զորին միշտ էլ բաց նամակներ գրել է

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված Զորի Բալայանի նամակն ամբողջությամբ չի կարդացել, ծանոթ է միայն նամակի` տարբեր կայքերում եղած մեջբերումներին: Այդուհանդերձ, Yerkir.am-ը նամակի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Աղվան Վարդանյանից: «Բայց չեմ էլ պատրաստվում կարդալ նամակը: Ընկեր Զորին միշտ էլ բաց նամակներ գրել է. ավելի շուտ` ոչ թե միշտ, այլ երբ…

Կառավարությունը՝ տնտեսության զարգացման խոչընդոտ

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: – Պարոն Մինասյան, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 28-ին կրթության ու գիտության նախարարությունում հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են հունվարի 1-ից: Պետբյուջեով, սակայն, նախատեսված է հուլիսի 1-ից: Դրանից էլ առաջ՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոստացել էր հուլիսից…