
Ապրիլի 28-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն Ավան վարչական շրջանում անցկացրեց քայլարշավ, որն ավարտվեց ժողովրդային հանդիպումով: Քայլարշավի մասնակիցների հետ էին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու ՀՅԴ նախընտրական ցուցակի 3-րդ համար Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ավագանու ցուցակի Ավան վարչական շրջանը ներկայացնող թեկնածուներ: Քայլարշավի ընթացքում խմբին է միացել…















