Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՅԴ-ն ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի’ քաղաքացիներ Հետևելով ՀՀ նախագահի ընտրության օրվա ընթացքին, տեղամասերում քվեարկության ամփոփմանը, վերլուծելով ստացված տեղեկատվությունը և ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում է իր գնահատականները: Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի և իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության,…

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում գնալ ընտրության, ձայն չտալ Սերժ Սարգսյանին

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՀՅ Դաշնակցությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. – «Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը եւ…

Հայ Յեղափոխական Դաշնակցության կոչը՝ ընտրողներին

Հարգելի քաղաքացիներ ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է: Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու…

Աղվան Վարդանյանը հանդիպել է Իրանի դեսպանատան ներկայացուցիչների հետ

Հայաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ դեսպանատան երկու ներկայացուցիչներ այսօր հանդիպում են ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ: Քննարկվել են երկկողմ բարեկամական հարբերությունների ներկայիս վիճակը եւ զարգացման հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ Իրանի կողմից Սյունիքի արոտավայրերի հնարավոր վարձակալության խնդրին:

Նախագահական ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ի որոշումը՝ հինգշաբթի օրը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը կհայտարարի նախագահական ընտրությունների հետ կապված իր վերջնական որոշումը: ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, թե խոստացված ժամկետում իրենց ընտրողներին և համակիրներին ուղղված հայտարարություն-կոչը կհրապարակվի: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն որևէ թեկնածուի չի սատարում: Նաև հայտարարել էր, թե կհետևի նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ծրագրերին, որից հետո…

Ադրբեջանը բավականաչափ համարձակություն չի ունենա հարվածելու Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռներին

Ադրբեջանը բավակաչափ համարձակություն չի ունենա հարվածելու Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռներին, հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: «Բաքուն շատ լավ հասկանում է իր սպառնալիքների սնանկությունը: ԱՀ իշխանությունները գիտեն, որ օդանավերի ոչնչացումը հղի է Ալիևի վարչակազմի համար անդառնալի հետևանքներով», – նշել է Ռուստամյանը: Նա նաև ավելացրել է, որ հայկական կողմն իր…

Էթիկայի հանձնաժողովը մերժեց Արմեն Ռուստամյանի դիմումը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը, որով պատգամավորն առաջարկել էր քննարկել նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հիշյալ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել որոշման երկու…

Երբ ընտրությունները շինծու են՝ իմաստ չունի խոսել հաղթողի եւ պարտվողների մասին

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին կոչ կանի, թե ինչպես քվեարկեն: Նա ընդգծել է, որ շտապելու կարիք չկա, իրավիճակի փոփոխությունները, կարծես, անսպասելի են, եւ մինչեւ վերջին պահն էլ հայտնի չէ՝ ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ: «Ես հակված եմ…

Ընտրություններին չմասնակցելը կամ չառաջադրելը մի կողմ քաշվել չէ

«Բոլորը չմասնակցելը կամ չառաջադրելը համարում են մի կողմ քաշվել, բայց դա այդպես չէ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե ինչով է պայմանավորված ամենաազդեցիկ ավանդական կուսակցության` Դաշնակցության դիրքորոշումը գալիք նախագահական ընտրություններում` թեկնածու չառաջադրել ու առաջադրվածներից ոչ մեկին չսատարել, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն արձագանքեց. – «Մենք…

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը

Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը Հարգելի կառավարություն Երեկ այս դահլիճում հայտարարություն եմ արել` Սյունիքի մարզի 50 հազար հեկտար իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ: Շնորհակալ եմ: Երեկ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել՝ շեշտելով, որ առայժմ որևէ իրավական գործընթաց գոյություն չունի: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կառավարությունը ավելի շուտ այս պարզաբանումը տար, ոչ թե հանրային…