Հ.Յ.Դ. Հայաստան

Իշխանությունը խաղի կեսից փոխեց խաղի կանոնները

Իշխանությունը էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության հետ կապված առաջարկել է իր տարբերակը՝ 3 իշխանություն, 3 ընդդիմություն, 1 ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կազմ: Այս տարբերակի հետ կապված՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ թեեւ ԱԺ նախագահը ջանքեր գործադրեց, որ կողմերը համաձայնության հասնեն, բայց, ցավոք, չստացվեց: Պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծել է, որ էթիկայի հանձնաժողովը պետք է…

Ստիպված պետք է լինեն խոստովանել, որ Դաշնակցության մեկ հանդիպումը ՀՀ նախագահի հետ այնքան վճռորոշ է եղել

Վերջին օրերին բուռն քննարկվում էր ՀՅԴ ներկայացուցիչների՝ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է կայացել այդ հանդիպումը: Ինչպես հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, այդպես էլ իր նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ ղեկավարների հետ: Այս առնչությամբ…

Դատապարտել են երեւույթը

Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնալսումը դատապարտում են բոլոր քաղաքական ուժերը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը գաղտնալսումը անթույլատրելի է եւ ամենաանցանկալի ձեւն է համարում. այս մասին նա հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում եւ ընդգծել, որ այն անօրինական է, եթե առանց դատարանի որոշման է արվել: «Թե ում էր դա ձեռնտու` բոլորովին այլ հարց է, քանի որ կարող…

Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ

Այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժերից համագումարին հրավիրել է միայն Դաշնակցությանը, հորդորել է այդ մասին հարցնել Գալուստ Սահակյանին: «Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ ենք, եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք…

Քաղաքական ուժերը պարտավոր չեն արագացնել իրենց պլատֆորմի հրապարակումը

Նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը պարտավոր չեն արագացնել իրենց պլատֆորմի հրապարակումը: Այս մասին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, միջկուսակցական քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ն ձեւավորելով իր քաղաքական օրակարգը, արտաքին խաղացողների ազդեցություն չի զգում, լինի դա Մոսկվան, Վաշինգթոնը կամ Բրյուսելը: «Մենք ինքնուրույն ուժ ենք, մեր օրակարգն ինքնուրույն ենք ձեւավորում…

Թող մեղքն իրենց մեջ փնտրեն

Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ որոշումը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար անակնկալ չի եղել` հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները: Այս մասին Աղվան Վարդանյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում: Դիտարկմանը, թե Ծառուկյանի նման որոշումից կարո՞ղ ենք փաստել, որ միասնական դաշտ չի ստեղծվի, Վարդանյանը պատասխանեց, որ միասնական դաշտի ձեւավորումը, առնվազն այն մասով, որ նախաձեռնել է…

Միջպետականին չեն հասել

Դեռ քանի շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե ՌԴ-ն ինչ-որ փաստաթուղթ է նախապատրաստում, որն առաջարկելու է Հայաստանին` ստորագրել: Իսկ ահա դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում, «Եդինայա Ռոսիայի» նախաձեռնությամբ ստորագրվեց արձանագրություն, որին միացավ նաեւ Հայաստանը: Այս փաստաթուղթը, որին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հաջորդելու է հուշագրի ստորագրումը 2013 թվականի հունվարին, ըստ էության, առաջին քայլն է Խորհրդային միությունը վերականգնելու…

Անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ենթադրում է խորքային փոփոխություններ

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: -Դուք ԱԺ նախորդ գումարման ժամանակ գործող մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի անդամ էիք, այս գումարման խորհրդարանում ՀԱԿ-ը բարձրացրեց նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, հետո համաձայնեց անորոշ ժամանակով հետաձգմանը: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ: -Մենք կարծում ենք, որ նոր հանձնաժողովի անհրաժեշտություն կա` լրացուցիչ քննություն իրականացնելու…

ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

ՀՅԴ խնդիրը երկիրն օր առաջ այս օրակարգի վրա բերելն է

ՀՅԴ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչև այժմ «Դաշնակցությունը» որոշում չի կայացրել, մինչդեռ 2007-ի ընտրություններին ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հստակ հայտնել էր: Ըստ նրա` ի տարբերություն 2007թվականի, հիմա իրավիճակն…