Հ.Յ.Դ. Հայաստան

ՍԴ դիմելը ՀՅԴ-ն նպատակահարմար չի համարում

ՀԱԿ-ը որոշել է դիմել Սահմանադրական դատարան. համարում են, որ ՀՀԿ-ն խախտել է Սահմանադրության 70-րդ հոդվածը, արհեստականորեն քվորում չապահովելով` տապալել է ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնել է, որ այս փուլում ճիշտ են համարում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով դիմելը եւ հենց այդպես…

ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպումը լավ հիմք է հետագա համագործակցության համար

Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր, նոյեմբերի 22-ին, «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ եւ «Ժառանգութուն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, «Ժառանգությունից»՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը տեղեկացրել է, որ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, քննարկվել են ՀՅԴ առաջարկի…

ՀՅԴ-ն հանդիպել է «Ազատ դեմոկրատներ»-ի հետ

Այսօր, նոյեմբերի 21-ին, ԱԴ կուսակցության գրասենյակում կայացել է ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ՀՅԴ առաջարկի 7 կետից բաղկացած պլատֆորմը: Միջկուսակցական հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Ազատ դեմոկրատների»-ից` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Անուշ Սեդրակյանը: Արսեն Համբարձումյանը տեղեկացրելէ, որ հանդիպումն…

ԲՀԿ-ՀՅԴ կոնսուլտացիաներն ամեն ինչի մասին են, բացի «նախագահի թեկնածուից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: – Պարոն Համբարձումյան, ԲՀԿ-ն իր կոնսուլտացիաների առաջին փուլն ավարտել է և երկրորդին է պատրաստվում: ՀՅԴ-ն նոր է սկսել ու չի բացառում շրջափուլն անցնելու հավանականությունը: Չե՞ք կարծում, որ այդպիսով կոնսուլտացիաներին մասնակցող քաղաքական ուժերը ընդամենը քաղաքական դաշտը զբաղեցնելու, ևս մեկ ամիս այդ քննարկումներով լցնելու ու իրենց քննարկումների կենտրոնում…

Սա պարզապես պետական համակարգի նկատմամբ արհամարհանք է

Այսօր՝ ժամը 12:00-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստն ընդամենը երկու րոպե է տևել: Ինչպես սպասվում էր, ՀՀԿ-ն արտահերթ նիստին չներկայացավ, եւ քվորում արհեստականորեն չապահովվեց: Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և…

ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մեծ մասամբ համաձայնության են եկել

Այսօր, նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովի շենքում, կայացել է ՀԱԿ-ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը, որը տեւել է մոտ երկու ժամ: Քննարկմանը մասնակցել են ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ բավականին խորքային քննարկում է տեղի ունեցել: Ներկայացրել են ՀՅԴ առաջարկի 7 կետերը: Արմեն Ռուստամյանը նշել է,…

ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչներն այսօր հանդիպել են

Այսօր, նոյեմբերի 17-ին, «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը, ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը: Հանդիպման թեման եղել է ՀՅԴ 7 կետանոց առաջարկությունները: Խոսելով ծրագրված հանդիպումների մասին` Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ կարեւորում են…

Սփյուռքահայությանը երաշխիքներ են պետք

ՀՀ իրավական համակարգը պետք է հնարավորություն և վստահություն ներշնչի ինչպես օտարերկրացիներին, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներին` Հայաստանի բիզնես-ոլորտում ներդրումներ անելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Ֆրանսիա-Հայաստան գործարար կապերի հնարավորություններին, որոնց օրեր առաջ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում անդրադարձել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հիշեցրել…

Ավարտել է Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի Հայ Դատի պաշտպանության շաբաթը

Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 15-ին ավարտել է Հայ Դատի Պաշտպանության նվիրված շաբաթը՝ Ամենամյա ընդունելության ընթացքում հավաքելով ընդհանուր առմամբ 75 հազար դոլար գումար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբից, շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, իսկ ամենամյա ընդունելության ընթացքում պատվել են թուրք պրոֆեսոր, Հայոց Ցեղասպանության մասին աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամին:…

ՀՅԴ Առաջարկությունները 2013 թվականի պետական բյուջեի նախագծի և վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ

Երկու շաբաթ շարունակ խորհրադարանում քննարկվեց 2013 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը։ Հնչեցին տարբեր գնահատականներ, իսկ այսօր եզրափակիչ ելույթների հերթն էր։ Օրենքի նախագծին գնահատական են տվել ինչպես խորհրդարանական խմբակցությունները, այնպես էլ վարչապետը։ Խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ինչպես նաեւ իրեն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկեն 2013 թվականի բյուջեի նախագծին։ Այս մասին խորհրդարանական…