
Հունվարի 30-ին բազմամարդ էր Պռոշյան ավանի պանթեոնը: Համագյուղացիները, մարտական եւ կուսակցական ընկերները եկել էին շնորհավորելու Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան տարեդարձը:Ազատամարտիկ-բժիշկ` Տարոն Տոնոյանը իր ելույթում ասաց. «Ամեն տարի հունվարի 30-ին մենք բոլորս միասին հավաքվում ենք Պռոշյանի պանթեոնում` այս նվիրական բարձունքում, նշելու մեր մարտական-հրամանատար ընկերոջ, հայազգի հերոս` Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան օրը: Այս…















