Հ.Յ.Դ. Հայաստան

Մարդու իրավունքների Պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրեց այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում: Դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և ՏԻՄ ոլորտներին: Մարզպետը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն քննարկեցին ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված տեղեկանքում…

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով հուլիսի 1-ից կուտակայինի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի: Միայն ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց նախագծին: ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունները կողմ քվեարկեցին: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև այն բարելավում պարունակում է, բայց…

Մարզպետն Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում հանդիպեց դպրոցների տնօրենների եւ համայնքների ղեկավարների հետ

Հունիսի 19-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Արագածի տարածաշրջանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Ալագյազի միջնակարգ դպրոցում, որին ներկա էին դպրոցների տնօրենները եւ խոշորացված համայնքներ Ծաղկահովիտի եւ Ալագյազի համայնքապետերը, իսկ Ապարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունը կայացավ թիվ 2 դպրոցում: Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ 2017-2018 ուսումնական տարվա ընդհանուր նկարագրին՝ նշելով որ դեռեւս 10 ամիս առաջ…

GIZ-ի ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում շարունակական կլինեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպային և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյին` ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը…

ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին

ԱԺ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննարկումը: ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այսքան ժամանակ պատգամավոր է, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է,…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր և “OWC” հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։ Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ Նախարարին ներկայացնելով ընկերության գործունեությունը, Ուլֆ Շնայդերը հայտնել է , որ “SCHNEIDER GROUP”-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք։ Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել տնտեսության ոլորտում հայ-իրանական օրակարգի հարցերը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին։ Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար,…

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 23 քաղաքացի, ովքեր ժամանել էին Աշտարակ, Ապարան, Անտառուտ, Սասունիկ, Քուչակ, Ձորագլուխ, Օշական, Նոր Ամանոս, Օրգով, Ակունք, Փարպի, Բյուրական, Դաշտադեմ համայնքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքային, բնակարանային, հողային եւ անձնական այլ հարցերով: Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը հնարավորինս լուծումներ տվեց դրանց կամ ընթացքում լուծման…

Գյուղնախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռիչարդ Միլզի հետ

Հունիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։ Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին,…