Հ.Յ.Դ. Հայաստան

Անկարան եւ Բաքուն հետքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ

Բրյուսելում բաց եւ փակ դռների հետեւում քննարկումներ են ընթացել, որոնց ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին մարտի 2-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Բրյուսելում քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, որին մասնակցել են փորձագետներ, իրավապաշտպաններ,…

Ես հաճոյացող մարդ չեմ

«Իրատեսը» գրել էր, որ դաշնակցական Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը փոխվարչապետ դառնալու համար կուսակցությունում «կռիվ են տվել», սակայն պարզվել է` իշխանությունը նրանցից ոչ մեկին չի ցանկանում այդ պաշտոնում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունում երբևէ նման հարց չի քննարկվել: -Այդ հարցը փակված է,- ասաց նախարարը: Մեզ մոտ…

Լիովին վստահում ենք այս թիմին

ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ ընտրելու հարցը: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ սա վերջին ընտրությունն է, որ այս շղթայում անցկացնում են: Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր ընտրությունները միմյանց հետ փոխկապակցված են, մանավանդ` երբ խոսքը իրավաբանների տեղաշարժի մասին է: Ըստ պատգամավորի` սա վկայում է անհրաժեշտ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։ Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին…

Ծրագրի իրականացումը Ամասիայի տարածաշրջանում կլուծի նաև սոցիալական խնդիրներ

Մարտի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց «Մարդիկ կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի փորձագետ Սեդրիկ Բուսակի, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տորոզյանի, «Առևտրի արդյունաբերական պալատի» Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչ Ղարիբ Հարությունյանի, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Հյուրերը Շիրակի մարզպետին ներկայացրեցին Եվրամիության աջակցությամբ Ամասիա համայնքում բրդի վերամշակման արտադրամասի հիմնման ծրագիրը, որը մեկնարկում…

Սևանում մեկնարկել է «Բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 1-ին Սևան քաղաքում ներկա է գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը, ինչպես…

Պետական աջակցությունից կօգտվի սահմանամերձ համայնքների շուրջ 50 հազար բնակիչ

ՀՀ կառավարությունը 2018 թվականին կշարունակի սահմանամերձ համայնքներին ցուցաբերել պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: «2018 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին, ընդհանուր առմամբ, կհատկացվի 928 մլն 871 հազար դրամ: Ծրագրից կօգտվի շուրջ 50 հազար մարդ»,- կառավարության նիստում ասել է Տարածքային կառավարման…

Եվրոպական Խորհրդարանի անդամները դատապարտել են Սումգաիթյան ջարդերը և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը

Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ: Միջոցառումների շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և բազմաթիվ ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Փետրվարի 28-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականների, օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությունից, նախարարություններից, պետական այլ գերատեսչություններից ստացված եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Նշվեց, որ ընթացքի մեջ են պետական աջակցությամբ դիզելային վառելանյութի, պարարտանյութի եւ…

Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել…