
Սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզում էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, հյուպատոս Լևոն Սաղաթելյանը և Լիտվայի տրանսպորտի նախարարության աշխատակիցները: Պատվիրակության անդամները Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր, որտեղ հյուրերին աղուհացով դիմավորեցին: Ավանդույթի համաձայն հյուրերը կրթահամալիրի մատուռում աղոթք բարձրացրեցին առ Աստված մարզի և ազգի պահպանության և ապահովության համար:…














