
Բնապահպանության նախարարությունը 2016-ին կատարել է կառավարության գործունության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները։ Այս մասին լրագրողների հետ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Նախարարը հավելելեց, որ բնապահպանության նախարարության համար 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը: «2016-ին Սևանա լճում բաց է թողնվել…














