Լուրեր

Կոչ

Վերջին օրերուն Քեսապի եւ քեսապահայութեան հարցով բաւական մեծ թափ ստացած է ապատեղեկատուութիւնը, որուն իբրեւ արդիւնք` անհիմն եւ անճիշդ լրատուութիւններ շրջանառութեան մէջ դրուած են տարբեր լրատուամիջոցներու կողմէ: Այս շարքին վերջինը կը հանդիսանայ իրականութեան չհամապատասխանող այն լուրը, թէ 1500 հայ զինեալներ Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ Լիբանանէն հասած են Թարթուսի նաւահանգիստ` այնտեղէն մեկնելու համար Քեսապ: Լիբանանահայ քաղաքական երեք…

Քեսապի հարցով թրքական Սփիւռքը անցած է հակայարձակումի

Սուրիոյ հիւսիսը Թուրքիոյ հետ սահմանակից հայաբնակ Քեսապ աւանի եւ հայ բնակչութեան պաշտպանութեան համար աշխարհասփիւռ հայերու կոչերը, ցոյցերը եւ համացանցային արշաւները թրքական սփիւռքեան կառոյցներու թիրախ դարձած են։ Թուրք-ամերիկեան կազմակերպութիւններու միութեան (ATAA) նախագահ Մեհմեթ Չելեպի, Թուրք-ամերիկեան միութիւններու դաշնակցութեան (FTAA) նախագահ Աթիլլա Փաքի եւ թուրք-ամերիկեան հասարակական կեդրոնի եւ մզկիթներու գլխաւոր քարտուղար Ատեմ Պույուքաջարի ստորագրութեամբ նամակ մը յղուած է…

Դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Նորբերտ Լամերթիի հետ

Ապրիլի 3-ին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Ի շարս այլ հարցերի քննարկվել է նաեւ Քեսաբի իրադարձությունները:

Մամլո Հաղորդագրություն

Ապրիլի 6-ին, ժամը 14.00ին Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով և Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն,…

Գլխավոր դատախազը հանդիպել է Հրաչ Մուրադյանի հարազատների հետ

Այսօր առավոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս…

Լիբանանահայութիւնը Գործադուլով Զօրակցեցաւ Քեսապահայութեան Եւ Բողոքեց Թուրքիոյ Դէմ. Հայ Երիտասարդութիւնը Բողոքագիրներ Յանձնեց 62 Դեսպանատուներու

Երէկ կէսօրուան ժամը 12:00էն 2:00, անսալով ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի կոչին, լիբանանահայութիւնը Լիբանանի ամբողջ տարածքին դիմեց գործադուլի եւ դասադուլի` առ ի զօրակցութիւն քեսապահայութեան եւ առ ի բողոք Թուրքիոյ կողմէ սանձազերծուած ծայրայեղական զինեալ խմբաւորումներու Քեսապ թափանցումին, որ տեղահան ըրաւ ամբողջ քեսապահայութիւնը: Լիբանանահայութիւնը այս ձեւով միացաւ աշխարհի տարածքին, Երեւանէն մինչեւ Միացեալ Նահանգներ, Եւրոպա եւ Աւստրալիա, կազմակերպուող բողոքի…

ԼՂ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Պատարա Գյուղում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը իր ծրագրային դրույթների համաձայն՝ սույն թվականի ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը խմբակցությունից ներկա էին պատգամավորներ Արմեն Սարգսյանը, Կամո Բարսեղյանը և Վահրամ Բալայանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ պատգամավոր Կամո Բարսեղյանը, միաժամանակ ներկայացնելով հանդիպման նպատակը: Հանդիպումը ընթացավ երեք բաժնով: Առաջի բաժնում պատգամավոր Արմեն Սարգսյանը ներկայացրեց Ազգային…

Խորհրդարանի Նախագահին Կազմած Պատուիրակութիւնը Այցելեց «Շաղզոյեան» Կեդրոն

Երէկ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի կազմած պատուիրակութիւնը, որ կը բաղկանար երեսփոխաններ Եասին Ժապերէ, Միշել Մուսայէ եւ Ալի Օսէյրանէ, այցելեց «Շաղզոյեան» կեդրոն, ուր յանուն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին դիմաւորուեցաւ ընկերներ Յակոբ Խաչերեանի եւ Սեպուհ Յովնանեանի կողմէ: Այցելութիւնը կ՛իյնայ լիբանանեան քաղաքական ուժերու ղեկավարութիւններուն հետ հանդիպումներու ծիրին մէջ, որոնց ընթացքին կը քննարկուի նախագահական ընտրութեան թղթածրարը: aztagdaily.com

Գէմպրիճի մէջ կայացած Քեսապի զօրակցական հաւաքին գոյացաւ 22 հազար տոլար

Մարտ 30-ին, Գէմպրիճի Հայ Կեդրոնին մէջ տեղի ունեցաւ ճգնաժամի մէջ յայտնուած Քեսապի հայութեան ի նպաստ զօրակցական հաւաք։ Ձեռնարկը կազմակերպուած էր Հայց. Առաքելական Ս. Նշան եկեղեցւոյ, Գէմպրիճի Հայ Աւետարանական եկեղեցւոյ եւ Գէմպրիճի Հայ Կեդրոնին կողմէ։ Օրուան գլխաւոր պատգամախօսն էր Սուրիահայութեան օժանդակութեան Օժանդակութեան Գանատայի Կեդրոնական Յանձնախումբի ատենապետ Ժան Հալաճեան, որ զեկուցեց Սուրիոյ հայութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։ Ծովափի…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Սլէյմանին

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը, որուն մաս կը կազմէին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Սլէյմանի: Քննարկուեցան լիբանանեան եւ շրջանային իրադարձութիւնները, յատկապէս խօսուեցաւ Քեսապի վերջին իրադարձութիւններուն մասին եւ շեշտը դրուեցաւ անոնց մէջ Թուրքիոյ դերակատարութեան վրայ: Այցելութիւն Զօր. Աունին Նոյն պատուիրակութիւնը այցելեց նաեւ Ռապիէ, ուր հանդիպում ունեցաւ Փոփոխութիւն…