
ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ներկայացնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջեի նախագծի քննարկումները վերահաստատեցին այն մոտեցումները, որ երկրում կուտակված խնդիրները չափազանց շատ են: «Որքանո՞վ է կառավարությունը նպաստելու սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը»,- հարցրեց պատգամավորը: Նա մատնանշեց, ՀՅԴ խմբակցության կարծիքով, բյուջեի երկու դրական կողմերը` աշխատավարձերի բարձրացման միասնական համակարգի ձևավորումը եւ կրթության…















