Լուրեր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Ամին Ժեմայէլի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկեր Յակոբ Խաչերեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց Փաղանգաւոր կուսակցութեան նախագահ Ամին Ժեմայէլի: Հանդիպումին ներկայ գտնուեցան նաեւ երեսփոխան Էլի Մարունի եւ Փաղանգաւոր կուսակցութեան քաղաքական խորհուրդի անդամներ Փիեռ Ժալըխ եւ Ժորժ Եազպեք: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան լիբանանեան ներքին քաղաքական իրադարձութիւնները եւ շրջանային զարգացումները: aztagdaily.com

Փասատինայի Մէջ Հայկական Ցեղասպանութեան Յուշարձանի Նախագիծը Վաւերացուեցաւ

ՓԱՍԱՏԻՆԱ, «Փասատինա Սթար-Նիուզ».- Փասատինայի քաղաքապետական խորհուրդը Երկուշաբթի, Սեպտեմբեր 9ին միաձայնութեամբ վաւերացուց Հայկական Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն զոհերու յիշատակին նուիրուած յուրշարձանի կառուցման նախագիծը: Յուշարձանը պիտի կանգնեցուի Փասատինայի «Մեմորիըլ» զբօսայգիին մէջ, Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակէն առաջ: Քուէարկութենէն առաջ այս հարցով ելոյթ ունենալու դիմում կատարած են 36 անձեր, որոնց գերակշռող մեծամասնութիւնը յուշարձանը կառուցելու ի նպաստ արտայայտուած է: Նաեւ,…

Սիրիայի հարցով Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ պատգամներ են փոխանակւել

Իրանի արտգործնախարարն ասել է. «Անհրաժեշտ ենք համարում երկրի ազգային անվտանգութեան ու կայունութեան համար միջազգային մտահոգութիւնների փարատումը եւ միջազգային բեմում ակտիւ ներկայութիւնը, ուստի՝ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ովքեր այդ գործընթացին են հետեւում»: ԻՍՆԱ-ի համաձայն՝ Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ երեկոյեան լրագրողների հաւաքում խօսելով Իրանի ատոմական ծրագրի վերաբերեալ՝ ասել է. «Իրանի ատոմական հարցի հետ…

Երեք հարց ԱԳ նախարարին` Մաքսային միության անդամակցութան որոշման մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում Մաքսային միությանը միանալու վերաբերյալ դռնփակ նիստից դժգոհ էր, քանի, որ նրա խոսքով, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ չի պատասխանել հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավորը նշեց, որ Մաքսային միության անդամակցութան որոշման մասին երեք հարց է ուղղել նախարարին. առաջին հարցը վերաբերում էր Ղարաբաղի անվտանգությանը: Ի պատասխան նախարարը…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Սլէյման Ֆրենժիէի Եւ Ուալիտ Ժոմպլաթի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց Պնաշհի, ուր հանդիպում մը ունեցաւ Մարատա հոսանքի երեսփոխան Սլէյման Ֆրենժիէի հետ: Հանդիպումին ներկայ գտնուեցան նաեւ նախկին նախարար Եուսեֆ Սաատէ եւ Թոնի Ֆրենժիէ: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող այլ պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ…

Հուշ-երեկո Հրաչ Մուրադյանի հիշատակին

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին հուշ-երեկո է անցկացվել: Սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են տարբեր երաժիշտներ ու երաժշտական խմբեր: Հրաչ Մուրադյանի ընկերները, մտերիմները, հարազատները, կուսակիցներն ու պռոշյանցիները մեկ անգամ եւս հիշել են նրան, հարգել հիշատակն ու վստահեցրել, որ հետեւողական են լինելու սպանության բացահայտման գործում: Հրաչ Մուրադյանը…

Արթուր Աղաբեկյանը չի բացառում ճնշումները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել Մաքսային միությանը միանալու հարցում: «Ինձ թվում է՝ յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով՝ կարող է ինչ ասես անել»,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Աղաբեկյանը: Այն տեսակետը, որ հիմնական ճնշումը Ղարաբաղի հարցով է գործադրվել Հայաստանի վրա, Արթուր Աղաբեկյանը այսպես է մեկնաբանում. «Եթե…

Սիրիահայերի համար կառուցվելիք բնակարանները շուկայականի կես գինը կունենան

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր օգնությունը ցուցաբերել սիրիահայերին՝ այս անգամ փորձելով պետական աջակցությամբ՝ հայրենիք վերադարձած սիրիահայերին ապահովել բնակարաններով։ Tert.am-ի հետ զրույցում «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյանը նշեց, որ իրենք ձեռնամուխ են եղել սիրիահայերի համար երկու բազմաբնակարան շենքերի կառուցմանը և արդեն իսկ նախագծում են երրորդ շենքը նույնպես ընդգրկել ծրագրի մեջ,…

Արցախում ձեռնարկվող քայլերն ուղղված են բիզնես-միջավայրի հավասարաչափ ձևավորմանն ու զարգացմանը

Ի կատարումն ԼՂՀ նախագահի օգոստոսի 26-ի հրամանագրից բխող հանձնարարականի` այսօր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, շինարարության և սննդի ու թեթև արդյունաբերության տեղական արտադրության զարգացման ուղղությամբ նոր մեթոդների կիրառման հարցեր: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,…

Հուշ-երեկո` նվիրված Հրաչ Մուրադյանին

Սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի մարտական ընկերները կազմակերպում են հուշ-երեկո: yerkir.am