
ՀՅԴ ԱՄՆ արեւմտյան ափի երիտասարդական միության ջանքերով ամառային ճամբարներ Արցախում գործում են 2009 թվականից։ Այս տարի էլ նման ճամբարներ են անցկացվել Ասկեանում եւ Շուշիում։ Մանրամասները՝ տեսանյութում

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թեկնածու չի առաջադրել թիվ 38 ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց քննարկելու են ոչ իշխանական թեկնածուին սատարել-չսատարելու հարցը եւ հանդես են գալու հայտարարությամբ: ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չեն քննարկել, բայց կքննարկեն եւ հայտարարությամբ հանդես կգան: Նրանք հակված են կոչ անել ընտրազանգվածին չմասնակցել…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան, Յովհաննէս Թասլաքեան, Աւետիս Կիտանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Սլէյմանի: Պէյթէտտինի պալատին մէջ տեղի ունեցած հանդիպումին ընթացքին քննարկուեցան երկրին քաղաքական եւ ապահովական իրադարձութիւնները, ինչպէս նաեւ ընդգծուեցաւ քաղաքական ուժերուն միջեւ գործակցութեան ամրապնդումը` պահպանելու համար երկրին ապահովական կայունութիւնը:…

Օգոստոսի 5ից 16 Շուշիից 8-16 տարեկան 190 երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած ճամբարում: Ճամբարականների օրը ընթանում է ըստ նախորոք մշակված օրակարգի՝ առավոտյան մարզանք, դասախոսություններ հայրենասիրական, դաստիարակչական թեմաներով, անգլերենի ուսուցում, երգի ուսուցում եվ այլն: Ճամբարը նվիրված է Սոսեի եւ Ալենի հիշատակին: Սոսեն եւ Ալենը դաշնակցական երիտասարդներ են, որոնց մտահաղացումով…

Կապանի նախկին քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, քանի որ դատարանի որոշմամբ երկու տարի իրավունք չունի ընտրովի եւ պետական պաշտոններ զբաղեցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արթուր Աթայանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե ՀՅԴ-ի հավանական թեկնածուն նա է թիվ 38 ընտրատարածքում: Նա հիշեցրեց, որ իր դեմ քրեական գործ…

Ուրբաթ, 9 օգոստոսին 10 ԼԵՄ-ականներ գործուղուեցան Հայաստան` իրականացնելու համար ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան նախաձեռնած ու կազմակերպած «Անուշ հայրենիք» ծրագիրը: Ծրագիրը, որ կ՛իրականացուի յաջորդական չորրորդ տարին ըլլալով, այս տարի կ՛ընդգրկէ երեք տարածքներ: Երեք յաջորդական տարիներ Սիսիանի մէջ ընդհանուր ճամբարներ իրականացնելէ ետք, այս տարուան ծրագիրը կը կեդրոնանայ 12-16 տարեկան պատանիներու վրայ` երիտասարդներու 60 հոգինոց խումբի մը կեդրոնացեալ…

Հաւատալով «Դէպի երկիր» կարգախօսին եւ յատկապէս Արցախի Քաշաթաղ շրջանին նեցուկ կանգնելու համար` «Զաւարեան» ուսանողական միութիւնը 9-րդ տարին ըլլալով կառչած կը մնայ «Դէպի երկիր» յանձնախումբին միջոցով գործուղումներ կազմակերպելու յանձնառութեան: Գործուղումներու այլազանութեան մէջ, այս տարի «Քաշաթաղը իմ տունն է – 2013» գործուղումը արդէն ընթացքի մէջ է: Ինչպէս նշած էինք նախապէս, «Զաւարեան» ուսանողական միութեան ընկերները խմբային դրութեամբ բաժնուած…

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում սիրիահայերի համար նոր բնակարաններ ու առանձնատներ են կառուցվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, բնակարանները կառուցվում են Իշխանաձորում, Կովսականում և Բերձորում: «Կովսականում արդեն կա 12 բնակարան ունեցող մեկ շենք և 4 առանձնատուն, որտեղ արդեն ապրում են սիրիահայերը: Մեկ առանձնատուն ունենք Իշխանաձորում և 3 բնակարան՝…

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Պինա» օրաթերթին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին հերքեց շրջանառութեան մէջ դրուած այն լուրերը, թէ ՀՅ Դաշնակցութեան եւ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան միջեւ հարցեր կան: Յ. Բագրատունի հաստատեց, որ ՀՅԴ-ի եւ Ազգային ազատ հոսանքին միջեւ պարզապէս կան տարբեր տեսակէտներ, որոնք յաճախ կրնան պատահիլ նաեւ մէկ տան մէջ: «ՀՅԴ-ի եւ…

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Ն. Աղբալեան» կոմիտէին, Երկուշաբթի, 29 Յուլիս 2013-ին շահեկան հանդիպում-զրոյց մը կայացաւ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Հրայր Մարուխեան» սրահին մէջ: ՀՅԴ-ի քայլերգի յոտնկայս ունկնդրութենէն ետք, «Ն. Աղբալեան» կոմիտէի անունով Սագօ Գասապեան ողջունելով ներկաները բացումը կատարեց ձեռնարկին: «Հայ դատը ներկայութիւն է Եւրոպայի գրեթէ բոլոր ատեաններուն մէջ», ըսաւ Գասապեան՝ նշելով, որ օգտուելով ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի…