
«Հրայր Մարուխեան» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ազատ Լսարան» ծրագրի շրջանակներում Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Աղվերանում կազմակերպվեց «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետության ճանապարհին» թեմայով սեմինար։ Մասնակցեցին «Ազատ Լսարան» ծրագրի երկու շրջափուլերի շրջանավարտները, ինչպես նաև մի քանի հրավիրյալներ։ Երկօրյա սեմինարի մասնակիցները քննարկեցին քաղաքական գլխավոր գաղափարախոսությունները և դրանց տնտեսական և սոցիալական բաղադրիչները։ Առանձնահատուկ ներկայացվեին սոցիալիզմի ու սոցիալ-դեմոկրատիայի էությունները, հիմքերն ու առանձնահատկությունները։…















